Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԳԵԼՔՆԵՐ ՉՈՒՆԵՆ»

Մայիս 14,2008 00:00

\"\"

«Ես գիտեի, որ ստեղծվելու է մի հանձնաժողով, որը պետք է զեկուցեր Սերժ Սարգսյանին ինչ-որ քայլերի մասին, եւ սպասում էի, որ քայլերից մեկն էլ պետք է լինի թուլացումը»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որը նախորդ օրը ազատվել էր կալանքից: Նա վստահություն հայտնեց, թե իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է Եվրախորհրդի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ գործադրվող ճնշումներով. «Ինչպես տեսնում եք, որեւէ բարոյական արգելք իշխանությունները չունեն: Ունեն պատրաստի հզոր մի աշխատակազմ՝ ի դեմս ամեն ինչի պատրաստ քննիչների… Եվ, ինչպես տեսնում եք ընթացող դատավարություններից, որեւէ պրոբլեմ չունեն մեկ-երկու ծախու միլիցիոներների որպես վկա բերեն եւ ցանկացած անմեղ մարդու դատեն»: «Եթե չլիներ ճնշումը դրսից, եթե չլիներ մեր ժողովրդի շարունակական պայքարը, որեւէ բարոյական,
խղճի արգելք այդ մարդիկ չունեն»,- ասաց Ռուբինյանը:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել