Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Մայիս 13,2008 00:00

Ամոյանը նույնպես կմեկնի պեկին

\"\"Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի եվրոպական գոտու նախավերջին վարկանիշային մրցաշարում 55 կգ քաշային Ռոման Ամոյանն իր քաշային կարգում դառնալով երրորդ մրցանակակիր՝ այս մարզաձեւում նվաճեց օգոստոսին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցության երրորդ ուղեգիրը:

Ցավոք, հաջորդ օրը նրա թիմակիցներ՝ 64 կգ քաշային Խոսրով Մելիքյանը եւ Արման Գեղամյանը (96 կգ) չկարողացան զարգացնել Ամոյանի հաջողությունը: Սակայն մեր ըմբիշները դեռ մեկ հնարավորություն ունեն: Նրանք մայիսի 23-ից սկսած՝ Նովի Սադում մասնակցելու են վերջին վարկանիշային մրցաշարին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեականներից Պեկին մեկնելու իրավունք առաջինը ձեռք էին բերել Արման Ադիկյանը եւ Յուրի Պատրիկեեւը՝ Բաքվում կայացած աշխարհի առաջնության ժամանակ:

«Մարդասպանների թագուհու» 21-րդ զոհը

\"\"Թեթեւագույն քաշային կարգում WIBF-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն 20-ամյա Սյուզան Կենտիկյանը, որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, շաբաթ գիշեր հերթական անգամ պաշտպանեց չեմպիոնական իր գոտիները:

«Մարդասպանների թագուհին» (ռինգում Սյուզիին այդպես են կոչում) Գերմանիայի Հալլե քաղաքում հանդիպեց ամերիկուհի Մարի Օրտեգայի հետ: Ռինգի մրցավարը ստիպված էր հենց առաջին ռաունդում դադարեցնել մարտն այն բանից հետո, երբ ամերիկուհին երկու անգամ հայտնվեց ռինգի հատակին:

Սա Սյուզան Կենտիկյանի 21-րդ մրցելույթն էր պրոֆեսիոնալ ռինգում եւ 21-րդ հաղթանակը, որոնցից նոկաուտով՝ 16-րդը:

Առայժմ խաղը չի ստացվում

Սոֆիայում շարունակվում է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից վեցի մասնակցությամբ ՖԻԴԵ-ի 20-րդ կարգին դասվող «Mtel Masters» մրցաշարը, որին մասնակցում են Լեւոն Արոնյանը, Վասիլի Իվանչուկը, Վեսելին Տոպալովը, Բու Սյանչժին, Թեյմուր Ռաջաբովը եւ Իվան Չեպարինովը: Անցկացված չորս տուրերում Հայաստանի լավագույն գրոսմայստերը դեռ իր իրական կարողությունները չի դրսեւորել: Նա կրել է մեկ պարտություն, երեք պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 1,5 միավորով Ռաջաբովի ու Չեպարինովի հետ միասին բաժանում էր 3-5-րդ հորիզոնականները: Իսկ մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում էր ուկրաինացի Վասիլի Իվանչուկը:

Երեկ կայացավ հինգերորդ տուրը, որում Արոնյանը սպիտակներով հանդիպելու էր առաջատարի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել