Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անմոռանալի օր՝ որ նվիրեց

Մայիս 13,2008 00:00

\"\"«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը

Մարդու անունն ու գործը հիշվում են այնքան, քանի դեռ կան գործիչներ, որոնք երբեք չեն մոռանում, որ մեր այսօրվա խաղաղ երկնքի համար մենք պարտական ենք մեր կողքին ապրող այն մարդկանց, ում սխրանքի շնորհիվ հնարավոր դարձավ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակը։ Յուրաքանչյուր տարին մեզանից տանում է այն մարդկանց, ում մաքառումի եւ նվիրումի շնորհիվ 63 տարի առաջ մայիսի 9-ին հնչեց հաղթանակի ղողանջը։ Իսկ այդ հաղթանակը նվաճածներն այսօր ընդամենը ուշադրության, հոգատարության ու շնորհակալական խոսքի կարիք ունեն։ Եվ ահա արդեն որերորդ տարին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երկրորդ աշխարհամարտի վետերաններին մայիսի 9-ին անակնկալ է մատուցվում՝ երախտիքի ջերմ խոսքեր, նվերներ եւ դրամական պատվո վճարներ։ Այս տարի եւս Հաղթանակի օրը ողջ հանրապետությունով մեկնարկեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի եւ ԲՀԿ-ի պատրաստած միջոցառումներով։ Մայիսի 9-ին հանրապետության բոլոր մարզերում, համայնքներում ու մայրաքաղաքում հավաքվել էին ԲՀԿ անդամ վետերանները. նրանց սխրանքը կրկին արժեւորել էին, նրանց վաստակած հաղթանակը կրկին գնահատվում էր, որովհետեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար հստակ կենսակերպ է այն մոտեցումը, որ մարդուն պետք է գնահատել եւ միշտ պետք է հիշել, որ մեր այսօրվա խաղաղության համար մենք պարտական ենք այն վետերաններին, որոնք հաղթեցին, որպեսզի հաջորդ սերունդները ապրեն հաղթանակած երկրում։ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի տարեց բնակիչները դեռ մեկ ամիս առաջ ԲՀԿ տարածքային գրասենյակ էին դիմել խնդրանքով՝ ծերերի համար կառուցել հավաքատեղի, որտեղ համայնքի տարեցները կարող են անցկացնել իրենց ժամանցը։ Տարեցների խնդրանքը Գագիկ Ծառուկյանը չմերժեց եւ արդեն մայիսի 8-ին անձամբ այցելեց համայնքի վետերաններին՝ նրանց հետ բաժակ բարձրացնելու, կիսելու ուրախությունն ու իր անունից շնորհավորելու Հաղթանակի օրը։ «Մեծ գործ եք կատարել, կյանք չեք խնայել հանուն այս օրվան եւ մենք գնահատում ենք ձեր սխրանքը։ Որովհետեւ հայտնի խոսք կա՝ ով մեծին չհարգի, նա երբեք մեծ չի դառնա։ Այսօր ոչ մեկին որեւէ բանով զարմացնել չես կարող, մարդը միայն հոգատար վերաբերմունքի եւ ուշադրության կարիք ունի, եւ այդ հարգանքն ու պատիվը դուք վաստակել եք ձեր ապրած կյանքով»,- վետերաններին ասաց ԲՀԿ նախագահը։ Մայիսի 9-ի առավոտից հանրապետության ԲՀԿ բոլոր տարածքային գրասենյակներում բացվել էին տոնական սեղաններն ու կուսակցության անդամ Երկրորդ աշխարհամարտի վետերանների համար նա՛խ ընթերցվում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը, այնուհետեւ վետերաններին հանձնվում էին դրամական պատվո վճարներ եւ բարձրացվում էին գինով լի գավաթները։ Պատվո վճարներ ստացան կուսակցության անդամ Երկրորդ աշխարհամարտի բոլոր վետերանները, ոչ մեկը, անգամ հանրապետության ամենահեռավոր համայնքում, այդ օրը ուշադրությունից դուրս չմնաց։ Մայիսի 9-ը նրանց օրն էր ու «Բարգավաճ Հայաստանը» եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն այդ օրը նրանց տոնը դարձրին կրկնակի սպասված։ Իսկ այն տարեց վետերանները, որոնք այլեւս անկարող էին տնից դուրս գալ, ԲՀԿ ներկայացուցիչներն իրենք էին այցելում նրանց, ու այդպիսի ուշադրությունից շնորհակալ վետերաններին փոխանցում Ծառուկյանի շնորհավորանքը եւ պատվո վճարները։ Վետերանների հուզմունքն իսկապես անկեղծ էր. միշտ չէ, որ նրանց հիշում ու գնահատում են, ու երբ յուրաքանչյուր մայիսի 9-ը բացվում է Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության պատրաստած անակնկալներով, նրանց համար դա կրկնակի տոն է դառնում, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է հայտնի խոսքերի ճշմարտացիությունը՝ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։

Տարեցտարի 2-րդ աշխարհամարտի վետերանների շարքերը նոսրանում են: Նրանց մեծ մասը վաղուց արդեն հատել է 80-ի սահմանագիծը: Եվ հատկապես իրենց կյանքի այս շրջանում է, որ նրանք ուշադրության ու հոգատարության կարիք են զգում։ Եվ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն ու ԲՀԿ-ն մեծ հաղթանակի 63-րդ մայիսը անմոռանալի տոն դարձրին վետերանների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել