Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անձնական պատասխան չեմ ակնկալում»

Մայիս 10,2008 00:00

\"\"Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանի նամակը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին

Պարոն Սարգսյան, ուշագրավ եւ արժեքավոր եմ համարում ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ աշխատելու վերաբերյալ Ձեր մտքերն ու հանձնարարականները, որ արտահայտեցիք կառավարության նիստի ժամանակ ապրիլի 25-ին:

Ձեզ եմ ուղարկում Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանի գործունեության դրվագներից մեկի օրինականության մասին լրջագույն կասկածներ պարունակող մի հետաքննության հրապարակման պատճեն, որը, կարծում եմ, ներքին հետաքննության պահանջ կառաջացներ ցանկացած պետական համակարգում: Այստեղ հրապարակված խնդրին իրազեկված են ՀՀ ԿԱ ՀՊԾ լրատվության բաժինը, Լոռու մարզի դատախազությունը, Շիրակի մարզի բնակչությունը՝ ԳԱԼԱ ՀԸ ռեպորտաժներից, www.asparez.am եւ www.lragir.am կայքերի ընթերցողները, այդ թվում ինքը՝ Գյումրիում եւ Սպիտակում քաջ հայտնի Մարտին Զիլֆիմյանը:

Եթե Ձեր միջամտության շնորհիվ ինչ-որ բան փոխվի այս ծանր դեպքի առթիվ, կհամարենք, որ հսկայական անելիքներ ունեք դեռ, ու պատրաստ կլինենք օգտակար լինել ապագայում էլ: Թույլ տվեք ասել, եթե որեւէ բան չփոխվի, ես եւ այս ծանր դեպքով մտահոգ մի քանի տասնյակ հազար մարդիկ չենք զարմանա, վարժվել ենք: Այդ դեպքում, խնդրում եմ, գրություններ չուղարկել ինձ, թե իմ նամակն ուղարկվել է Շիրակի մարզպետարան կամ՝ ՀՊԾ, կամ ԱԱԾ, կամ ՀՀ Գլխավոր դատախազություն եւ այլն: Ես այս նամակին անձնական պատասխան չեմ ակնկալում Ձեզնից, ես ուղղակի ակնկալում եմ Ձեր անձնական միջամտությունը հարկային ծառայության համակարգը անբարեխիղճ պաշտոնյաներից անդարձ ազատելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել