Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՅՈԹԱՂԲՅՈՒՐԸ՝ ՆՈՐՈԳՎԵՑ

Մայիս 03,2008 00:00

\"\"«Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ «Երեւան» ամսագրի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ բարեկարգվել է Հանրապետության հրապարակի 7 աղբյուր կամ Կաթնաղբյուր կոչվող ցայտաղբյուրը, որի վերաբացումը տեղի ունեցավ երեկ: Ցայտաղբյուրի հեղինակը քանդակագործ Սպարտակ Կնդեխցյանն է: Վերջինս փորձել է երեւանցիների համար կառուցել այնպիսի աղբյուր, որը ոչ միայն իր սառնորակ ջրով, այլեւ տեսքով տարբերվի մայրաքաղաքի մնացած ցայտաղբյուրներից:Դիզայներ Նուռի խոսքերով, 1990-ականներին ցայտաղբյուրի որոշ մետաղական մասեր գողացել էին, ինչի հետեւանքով այն կորցրել էր իր երբեմնի փայլը: «Նորացված ցայտաղբյուրը իր ժամանակակից տեսքով կծառայի մեր քաղաքացիներին: Երեւանում տարեցտարի կառուցվում են նոր շինություններ, բայց մենք պետք է պահպանենք նաեւ հինը»,- նշել է ճանաչված դիզայները:Երեւանցիների բնորոշմամբ, Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի ջուրը մայրաքաղաքի մնացած ցայտաղբյուրներից միշտ էլ տարբերվել է իր համով եւ պատահական չէ, որ այն անվանում են նաեւ Կաթնաղբյուր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել