Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Մայիս 02,2008 00:00

Ինչ-որ բան, կարծես, չի ստացվում

\"\"Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության հիմնական մրցաշարն այսօր հատում է եզրագիծը: Երեկ մինչեւ ուշ երեկո մասնակիցները խաղատախտակների առջեւ հարաբերություններն էին որոշում 10-րդ տուրում: Իսկ իններորդում մեր տղաներից հաջողության հասան միայն Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը: Կարեն Ասրյանը վաստակեց կես միավոր, իսկ Աշոտ Անաստասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանն ու Դմիտրի Հարությունյանը պարտություն կրեցին: Նախավերջին տուրից առաջ հայաստանցի շախմատիստներից լավագույն ցուցանիշն ուներ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը 6,5 միավորով ընթանում էր 15-րդ տեղում: Տղամարդկանց մրցապայքարին մասնակցող 337 շախմատիստների ցուցակում առաջին հարյուրյակի մեջ էին նաեւ. 45. Գաբրիել Սարգսյան՝ 6,0 միավոր, 69. Կարեն Ասրյան՝ 5,5:

Կանանց պայքարում հերթական հաղթանակը տարավ Լիլիթ Մկրտչյանը եւ վաստակած միավորներով հավասարվելով ոչ-ոքի խաղացած Էլինա Դանիելյանին՝ մրցաշարային աղյուսակում լրացուցիչ գործակիցներով շրջանցեց նրան՝ հանգրվանելով 11-րդ հորիզոնականում: Էլինան ինը տուրից հետո 14-րդն էր: Մեկական միավոր վաստակելով՝ իրենց դիրքերը որոշ չափով բարելավեցին Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը: Նրանք, համապատասխանաբար, 5,5 եւ 5,0 միավորով 43-րդ եւ 65-րդ տեղերում էին:

Վերջին հնարավորությունը

\"\"Այսօր Վարշավայում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարը, որտեղ մեր հանրապետությունից ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է ընձեռվել Միհրան Ջաբուրյանին՝ 55 կգ քաշային կարգ, Մարտին Բերբերյանին՝ 60, Ռուսլան Կոկաեւին՝ 74, Էդգար Ենոքյանին՝ 96 եւ Ռուսլան Բասիեւին՝ 120:

Այս մրցաշարում վարկանիշ ձեռք բերելու համար նրանցից յուրաքանչյուրից պահանջվում է իրենց քաշային կարգերում տեղ զբաղեցնել առաջին եռյակում, ընդ որում, նվազագույնը՝ մաքուր երրորդ տեղով:

Երեկ Ջաբուրյանի եւ Կոկաեւի համար կշեռքի օրն էր, որը հաջող անցնելու դեպքում նրանք մրցագորգ էին մտնելու այսօր: Իսկ Բերբերյանը, Ենոքյանը եւ Բասիեւը պայքարի մեջ կներգրավվեն վաղը:

10 ամենահարուստ ֆուտբոլիստները

«France Football Magazine» հանդեսը հրապարակել է տարեկան ամենից շատ եկամուտ ունեցող տասը ֆուտբոլիստների ցուցակը, որի բացարձակ առաջատարը երրորդ տարին անընդմեջ դարձել է Դեւիդ Բեքհեմը: Այս տարի նրա վաստակն ավելացել է 82%-ով եւ կազմել 31 միլիոն եվրո: Տասնյակում ըստ հերթականության ընդգրկվել են.

1. Դեւիդ Բեքհեմ 31 մլն եվրո

«Լոս Անջելես Գելեքսի»

2. Ռոնալդինյո 24,1 «Բարսելոնա»

3. Լիոնել Մեսսի 23 «Բարսելոնա»

4. Կրիշտիանու Ռոնալդու 19,5 «Մանչեսթեր Յունայթեդ»

5. Տյերի Անրի 16,8 «Բարսելոնա»

6. Ջոն Տերրի 13,9 «Չելսի»

7. Միխայել Բալլակ 13,8 «Չելսի»

8. Ռոնալդո 13,4 «Միլան»

9. Կակա 12,9 «Միլան»

10. Սթիվեն Ջերարդ 11,8 «Լիվերպուլ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել