Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

Մայիս 02,2008 00:00

\"\"

«Այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Հայաստանի նախորդ 10 տարիների իշխանություններից, եւ մենք շարունակում ենք ապրել զինվորաոստիկանական պետությունում՝ ոչ լեգիտիմ նախագահով»,- հետեւելով այս օրերին ընթացող դատավարություններին՝ «Ա1+»-ի ներկայացմամբ, այս եզրահանգումն է արել Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Ներկա լինելով «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը իրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություն հրահրելու եւ կազմակերպելու առթիվ» Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ընթացող դատավարություններին՝ իրավապաշտպանը համոզվել է. «Իշխանությունները ժամանակ են ձգում՝ երկրում ստեղծված մթնոլորտը մեղմելու եւ Եվրոպայի առաջ լավ երեւալու համար: Այսինքն՝ մի գնդակով փորձում են 2 նապաստակ որսալ»: Միքայել Դանիելյանը վստահ է, որ իշխանությունները «համաներման նման մի բան կհայտարարեն, ազատ կարձակեն ազատազրկվածներին: Կարծում եմ, որ դա պետք է տեղի ունենա մինչեւ հունիս, այն պարզ պատճառով, որ ԵԽԽՎ-ն այդ ժամկետն է նշել Հայաստանին վերաբերող բանաձեւի մեջ, սակայն այդ ամենը ձեւական բնույթ է կրելու, եւ Հայաստանում տեռորն ու բռնատիրությունը շարունակվելու են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել