«Բիլայնը»՝ ՀԱՕԿ-ի գլխավոր հովանավոր
Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջեւ, որը ներկայումս հեռահաղորդակցության ծառայություններ է մատուցում «BeeLine» ապրանքանիշով, հովանավորչական համաձայնագիր ստորագրվեց: Համաձայնագիրը ստորագրեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «BeeLine»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գենադի Կալգաշկինը:
Համագործակցության հուշագիր ստորագրվեց նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ «BeeLine»-ի միջեւ:
Պայքարը դեռ շարունակվում է
Թենիսի «Master Class» ակումբի կորտերում շարունակվում է «Fed Cup»-ի Եվրոաֆրիկյան գոտու երրորդ ենթախմբի կանանց ոչ պաշտոնական առաջնությունը, որին մասնակցում է 11 երկիր: Ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արեւ Ուդումյանը երեկ տեղեկացրեց, որ Հայաստանի հավաքականը, որն ընդգրկված է «B» խմբում, կայացած չորս հանդիպումներից երեքում հաղթել է մրցակիցներին՝ պարտվելով միայն Մարոկկոյին: Հիշեցնենք, որ այս առաջնությունում միայն երկու հաղթող թիմերն են («A» եւ «B» խմբերի) հաջորդ տարի «Fed Cup»-ի երկրորդ ենթախմբում հանդես գալու իրավունք ստանալու: