Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

Ապրիլ 23,2008 00:00

\"\"

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շուրջ մեկ շաբաթ առաջ ծեծի է ենթարկել Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12 տարեկան որդուն: Պատճառն այն է, որ այդ տղան կռվել է մարզպետի զավակների հետ: Ահա եւ Սուրեն Խաչատրյանն իր առանձնասենյակ է կանչել այդ տղային ու այնպես ծեծել, որ ծնոտը կոտրվել է: Տղային հետո տեղափոխել են Երեւան՝ հիվանդանոց: Ենթադրում ենք, որ Սյունիքում մարզպետի հաստատած ահուսարսափի մթնոլորտն է պատճառը, որ տղայի ծնողները չեն բողոքել, ինչպես ավելի վաղ չէին բողոքել հարազատներն այն աղջկա, որին մարզպետի եղբայրը փորձել էր բռնաբարել Գորիսի ունիվերմագում: Այս տեղեկությունը հրապարակելու համար Սուրեն Խաչատրյանը սպառնացել էր դատի տալ «Առավոտին», սակայն դրա փոխարեն հետո սկսեց լրագրողների մոտ մասնավոր զրույցներում «անկեղծանալ», թե այդ աղջիկն իր եղբոր մշտական ընկերուհին է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել