ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի զեկուցող Ջոն Պրեսքոտին հարցրեց, թե ինչո՞ւ է Հայաստանում կալանավորվածների վերաբերյալ օգտագործվել «ձերբակալվել են քաղաքական պատճառներով» արտահայտությունը, իսկ Ադրբեջանի պարագայում օգտագործում են «քաղբանտարկյալներ» որակումը. «Եվրոպայի խորհրդում պիտի գործեն միասնական չափանիշներ»: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ պատասխանեց Սեիդովին` Ջոն Պրեսքոտն ասաց, որ ինքը գործածել է այն արտահայտությունը, որը Հայաստանի վերաբերյալ զեկույցում օգտագործել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը.
«Ես ուղղակի մի պարագրաֆ եմ մեջբերել նրա զեկույցից»: