Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՆԱԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ապրիլ 17,2008 00:00

\"\"Խաղատների գործունեության նպատակը պետք է լինի ոչ թե այցելուների գրպանը մինչեւ վերջ դատարկելը, այլ նրանց բազմակողմանի ազատ ժամանցը կազմակերպելը:

Բացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում տարածաշրջանում ամենամեծ «Shangri La Yerevan» խաղատան հիմնադիրները՝ «Storm International» միջազգային ընկերությունը եւ հայաստանյան «Մուլտի գրուպ» կոնցեռնը վստահեցնում էին, որ այստեղ կիրառվելու են այդ սկզբունքները:

Եվ քանի որ հեռանկարում նախատեսվում է 17 հա տարածքի վրա կառուցել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ժամանցային հսկա համալիր, որը պետք է խթանի նաեւ զբոսաշրջությունը Հայաստանում, «Առավոտին» հետաքրքրում էր, թե համալիրում մարզական ծրագրեր իրականացվելո՞ւ են: Այդ նպատակով զրուցեցինք «Storm Internatioonal» միջազգային ընկերության նախագահ Մայքլ Բոթչերի հետ:

– Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ընդունված է մենամարտերը կազմակերպել կազինոներում: Դա նաեւ բիզնեսի բավականին ձեռնտու ձեւ է: Մեր հայրենակիցներից շատերը հայտնի դեմքեր են պրոֆեսիոնալ ռինգում: Իսկ աշխարհի չեմպիոններ Վիկ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը միշտ էլ ցանկություն ունեն իրենց գոտիների պաշտպանության մենամարտերից մեկն անցկացնել Հայաստանում: Հնարավոր համարո՞ւմ եք նրանց մարտերի կազմակերպումը հենց «Changri La»-ում:

– Իհարկե, հնարավոր է: Այս խաղատանը՝ ոչ, բայց շատ կուզենայի հետագայում կառուցել մի այնպիսի համալիր, որտեղ նման հնարավորություն կլիներ:

– Ես նկատի ունեի 17 հա տարածքը:

– Ես նույնպես: Տեսնենք, թե ապագայում ինչպես կլինի: Ես կցանկանայի, բայց արդյո՞ք դա կենսունակ եւ հիմնավորված առաջարկ է: Առայժմ չափազանց վաղ է այդ մասին խոսելը: Դրա փոխարեն կարելի է կազմակերպել «Տեքսաս հոլդեմ»-ի մրցաշարեր: Դա որպես խաղաձեւ՝ աշխարհում ամենից արագ աճող բիզնեսն է: Մասնավորապես, Լաս Վեգասում ամեն տարի խոշոր մրցանակային ֆոնդով թղթախաղի՝ փոքերի համաշխարհային մրցաշար է կազմակերպվում: Հազարավոր մարդիկ մեկնում են այնտեղ ու մրցում են միմյանց հետ: Ոմանք պարտվում են, ոմանք՝ հաղթում, ինչպես ցանկացած սպորտում, բայց դրա ընթացքում, ի տարբերություն այլ մարզաձեւերի, վնասվածքներ չեն ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել