Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱԿ ՀՐԱՊԱՐԱԿ

Ապրիլ 16,2008 00:00

\"\"Շենգավիթի ոստիկանապետ Լեւոն Յազիչյանը Ազատության հրապարակը փակելու հրահանգներ է տալիս: «Սենց-սենց, ցեպիտ տվեք կանգնեք»,- իր ստորադասներին հրահանգում էր նա:

 

\"\"Ոստիկանության Արաբկիրի բաժնի պրոֆիլակտիկայի վարչության պետ Իշխան Ներսիսյանը (Չարչի մականունով) «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Ներսիսյանին «բացատրում» էր, որ ինքը չի խախտում քաղաքացու իրավունքը՝ թույլ չտալով նրան սուրճ խմել Օպերայի սրճարաններից մեկում: «Բարեկամաբար» հավելեց էլ, որ սրճարաններում նստած մարդկանց ասել են՝ «արագացնել ու դուրս գալ. դե, էստեղ չի կարելի սուրճ խմել»: Հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ է թույլատրված սրճել: «Թումանյանի վրա, Աբովյան»,- խորհուրդ տվեց փոխգնդապետը:

\"\"Ոստիկաններն արգելեցին Դավիթ Շահնազարյանին եւ Լեւոն Զուրաբյանին զբոսնել Ազատության հրապարակում: «Ոստիկանության հերթական անօրինականությունն է, որը հերթական անգամ ապացուցում է, թե այս իշխանությունն ինչքան է սարսափում նույնիսկ ժողովրդի շատ փոքրաքանակ հատվածից»,-«Առավոտին» ասաց Դավիթ Շահնազարյանը: Երբ փորձեցինք ոստիկանության ՊՊԾ հրամանատարի տեղակալ Վալերի Օսիկյանից ճշտել, թե ինչ պատճառաբանությամբ արգելվեց զբոսանքը՝ նա նկատելի կոշտ տոնով խորհուրդ տվեց բոլոր հարցերով դիմել ոստիկանության լրատվական բաժին: Խոսակցությանը միջամտած մեկ այլ բարձրաստիճան ոստիկան «պարզաբանեց», որ՝ «Դուք մեր համաքաղաքացիների զբոսանքի վայրը վերածում եք եսիմ ինչի. դրա համար էլ չենք թողում: Եթե իմանայինք նորմալ մտնում եք՝ կթողեի»: Հետաքրքրվեցինք, թե ոստիկանի պատկերացմամբ ո՞րն է «նորմալը»: «Գոռում, գոչում եք… մարդիկ էլ իրենց երեխաների հետ են ուզում գալ… զզվել են ստեղ գալուց»: Նկատեցի, որ որեւէ մեկը չի «գոռացել կամ գոչել»: «Էս էն ժամն ա, որ հեսա կսկսեք, մենք էլ նախականխում եւ կանխում ենք. էղա՞վ. գնացեք»: Ապա Օսիկյանից «դաբրո» ստանալով՝ ասաց, որ լրագրողները կարող են անցնել այդքան բաղձալի հրապարակ:

\"\"Մինչ ոստիկանները «կարգի էին հրավիրում» այլախոհներին, ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները՝ իր ավտոմեքենան կայանել էր «Հին Էրիվան» ռեստորանի դիմաց: Բազմազբաղ ոստիկանները, չգիտես ինչու, չէին նկատում դա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել