Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննիչը միջնորդել է

Ապրիլ 16,2008 00:00

Կերկարացվի՞ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը

Ապրիլի 14-ին լրանում էր այն ժամկետը, որի ընթացքում քննչական մարմինը պետք է որոշում կայացներ՝ երկարացնո՞ւմ է, արդյոք, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը, թե՞ ազատ է արձակում՝ ստորագրության կամ գրավի դիմաց: Օրենքի պահանջով, կալանքի ժամկետից 10 օր առաջ քննիչը պետք է միջնորդություն ներկայացնի ընդհանուր իրավասության դատարան: Երեկ հայտնի է դարձել, որ դատախազության հետ խորհրդակցությունների արդյունքում գործը վարող քննիչը՝ դատախազի հետ խորհրդակցությունից հետո, միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ երկարացնելու Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը ապրիլի 24-ից հետո: «Առավոտի» հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Կուսակցությունում տեղյակ չեն, թե ինչքան ժամանակի համար է միջնորդություն ներկայացվել: Գործող օրենսդրության համաձայն, մինչեւ ապրիլի 20-ը դատարանը պետք է որեւէ որոշում կայացնի՝ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին: Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը ձերբակալվել էր փետրվարի 24-ին՝ «սուտ մատնություն» մեղադրանքով (Մեղրին հանձնելու մասին հրապարակային մեկնաբանությունների համար):

«Մեր համոզմամբ, նման գործելաոճն իշխանության մոտ արմատավորված վախի եւ սարսափի զգացումի հերթական դրսեւորումն է, որովհետեւ, երբ փետրվարի 24-ին պարոն Կարապետյանին ձերբակալեցին անհասկանալի պայմաններում եւ օրենքի կոպիտ խախտումներով ու երեք օր հետո միջնորդեցին, որպեսզի խափանման միջոցը կալանքը սահմանվի՝ երկամսյա ժամկետով, պատճառաբանությունն այն էր, որ Ա. Կարապետյանի ազատության մեջ գտնվելը չխոչընդոտի նախաքննության գործընթացին: Բայց 47 օր Արամ Կարապետյանն անազատության մեջ է, որից ուղիղ 40 օր՝ սկսած կալանքի 7-րդ օրվանից, նա որեւէ նախաքննական գործողության չի մասնակցել: Այսինքն՝ ազատության մեջ գտնվելով՝ նա որեւէ կերպ չէր կարող խոչընդոտել նման նախաքննության արդյունավետությանը»: Հետեւաբար, Հրաչյա Սարգսյանը պնդում է, որ քաղաքական պատվերի շրջանակներում սա հերթական քայլն է՝ Արամ Կարապետյանին մեկուսացնելու ժողովրդից: Նման գործելաոճը մեր զրուցակիցն անազնվության դրսեւորում է որակում թե ժողովրդի, թե միջազգային գործընկերների առջեւ, քանի որ, ի հեճուկս իրենց իսկ երկխոսության առաջարկի, իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ արձակելու փոխարեն՝ «շարունակում են ձերբակալել, ձերբակալվածների ժամկետն էլ երկարացնել»: «Սա խոսում է մեկ բանի մասին՝ իշխանությունը ցանկություն չունի ժողովրդավարական ճանապարհով հարցին լուծում տալ: Հայաստանում իշխանությունն էապես նահանջել է ժողովրդավարական արժեքներից, չի վայելում ժողովրդի վստահությունը՝ իր իսկ գործելաոճի պատճառով: Այս իշխանությունը պետք է հեռանա հայկական քաղաքական դաշտից»,- ասում է մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել