Որպես Հայաստանի եւ այլ երկրների ընտրությունների դիտարկումներից ընդհանուր եզրակացություն՝ ԵԽԽՎ փոխնախագահ Զսոլթ Նեմեթը երեկ եվրոպական Ժողովրդական կուսակցության (այն պատկառելի խմբակցություն ունի ԵԽԽՎ-ում) անունից հայտարարեց. «Առաջարկում ենք արմատական փոփոխություններ կատարել ընտրությունների դիտարկման համակարգում: Այժմ գործող համակարգը ծայրահեղ վտանգավոր է: Մենք գալիս ենք տվյալ երկիրը, այնտեղ մնում մի քանի օր: Իսկ ընտրությունների ընթացքի նման դիտարկումների հետեւանքներն այսպիսին են՝ Եվրոպայի խորհուրդը լեգիտիմացնում է ընտրությունների անցկացման հակաժողովրդավարական գործելակերպը: Եթե մենք ունակ չենք փոխելու ձեւավորված համակարգը՝ եկեք ընդհանրապե՛ս չանցկացնենք ընտրությունների որեւէ դիտարկում»:
Կարդացեք նաեւ՝