Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Ապրիլ 12,2008 00:00

\"\"

Նախորդ օրը երեկոյան, 20.00-20.30-ի սահմաններում, «Կոզիրոկ» սրճարանում ոստիկանները Կենտրոնի ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին: Մեր տեղեկություններով, նա առանձնակի ակտիվությամբ չի մասնակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին: Lragir.am-ի մատուցմամբ՝ ըստ նրա մտերիմների, Շանթ Հարությունյանը մարտի 1-ի երեկոյան կրակոցների ժամանակ գնացել է Ֆրանսիայի դեսպանատան մոտ եւ իր ելույթով փորձել է փարատել մարդկանց խուճապն ու նրանց ետ պահել չմտածված քայլերից: Իսկ, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում նա զբաղվել է ստեղծագործական աշխատանքով: Երեկ պարզ չդարձավ՝ արդյոք նա «փորձել է բռնազավթե՞լ իշխանությունը», «ապօրինի զե՞նք է ունեցել», թե՞ «զանգվածային անկարգություններ է կազմակերպել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել