Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊԱՏԱՆԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ»

Ապրիլ 11,2008 00:00

Ի հակակշիռ պնդումների, թե Հայաստանում այժմ 100-ից ավելի քաղբանտարկյալ կա՝ իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե կալանավորված են բացառապես որոշակի քրեական հանցանքներ թույլ տված անձինք: Նման հավաստիացումները քննության չեն դիմանում, եթե հաշվի առնենք, որ քաղաքական հետապնդումների են ենթարկվում գերազանցապես Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավում ընդգրկված անձինք: Եվ այն, որ որեւէ արարք գործած լինելը բանտում հայտնվելու համար բնավ պարտադիր պայման չէ՝ վկայում է այն, ինչ կատարվեց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Նորայր Նորիկյանի հետ: Նա ձերբակալվել էր մարտի 14-ին եւ տեղափոխվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Նորայր Նորիկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225՝ «Զանգվածային անկարգություններ», եւ 300՝ «Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածներով: Սակայն մարտի 26-ի երեկոյան փոխվել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

«Քրեական հոդվածները, որոնք դրվել են իմ եւ մնացած գործընկերներիս վրա՝ շարունակում են մնալ անփոփոխ: Ըստ էության՝ մենք գտնվում ենք պատանդի կարգավիճակում: Եվ այս ամենը ես համարում եմ քաղաքական հետապնդում»,- «Առավոտին» ասաց Նորայր Նորիկյանը: Նա մարտի 1-ին եղել էր Մյասնիկյանի արձանի մոտ, սակայն որեւէ ելույթ չէր ունեցել:

Մեր հարցին, թե խափանման միջոցը փոխելուց հետո իր նկատմամբ որեւէ քննչական գործողություն արե՞լ են, հրավիրե՞լ են հարցաքննությանը՝ Նորայր Նորիկյանը պատասխանեց. «Ո՛չ, բացարձակապես: Ավելին ասեմ՝ ձերբակալման պահից սկսած ու կալանավորման ընթացքում, երբ հրաժարվեցինք որեւէ ցուցմունք տալ եւ ցանկացած հարցի պատասխանել՝ մեր նկատմամբ չի կատարվել որեւէ քննչական գործողություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել