Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

Ապրիլ 10,2008 00:00

\"\"\"\"

Երեկ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած ցույցից հետո ոստիկանները մարդկանց դարձյալ փորձում էին բերման ենթարկել, մասնավորապես՝ նրանք բռնեցին այգում գտնվող մի զույգի եւ նրանց ձեռքերն ոլորելով փորձում էին տանել, պատճառաբանելով, թե երիտասարդը մարտի 1-ին տրոլեյբուսի վրա կանգնած է եղել: Երիտասարդը ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանն էր, որը լրագրողներին պատմեց, թե մասնակցել է Ազատության հրապարակում մինչեւ մարտի 1-ը կազմակերպված նստացույցին եւ այնտեղ ունեցել է իր վրանը: Իսկ ավելի ուշ՝ Հանրապետության հրապարակում տոնական համերգի ընթացքում ծեծի են ենթարկվել մի խումբ երիտասարդներ, որոնք վանկարկել են «Լեւոն, Լեւոն»: «Ա1+»-ի թղթակցին ականատեսները հայտնել են, թե ծեծի է ենթարկվել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել