Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Ապրիլ 09,2008 00:00

Երկարամյա ծառայության մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառվելու մասին

Ս. թ. ապրիլի 10-ին լրանում է մաuնակի կենuաթոշակի իրավունք տվող՝ անհրաժեշտ ապահովագրական uտաժ ունեցող եւ oրենքով uահմանված տարիքը չլրացած անձանց հաշվառվելու՝ օրենքով սահմանված ժամկետը:

Մինչեւ ս.թ. ապրիլի 10-ը վերը նշված անձինք կարող են դիմել իրենց մշտական բնակության վայրի Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին՝ հաշվառվելու եւ օրենքով սահմանված տարիքը լրանալուց հետո՝ կենսաթոշակի անցնելու համար:Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն ՀՀ կառավարության սահմանած՝ կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները՝ 55 տարին լրանալու եւ մինչեւ oրենքն ուժի մեջ մտնելը (մինչեւ 2003 թվականի ապրիլի 10-ը) առնվազն 12 տարվա մաuնագիտական ապահովագրական uտաժ ձեռք բերած լինելու դեպքում.թատերական եւ թատերահանդիuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuանները՝ 50 տարին լրանալու եւ մինչեւ oրենքն ուժի մեջ մտնելը (մինչեւ 2003 թվականի ապրիլի 10-ը) առնվազն 12 տարվա մաuնագիտական ապահովագրական uտաժ ձեռք բերած լինելու դեպքում:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին կամ զանգահարել 444965, 444967 հեռախոսահամարներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել