Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

Ապրիլ 09,2008 00:00

\"\"

Ոստիկանության Հրազդանի բաժնի մուտքը երեկ շրջապատված էր մահակներով եւ սաղավարտներով զինված ոստիկաններով, որոնց ղեկավարում էր Հրազդանի ոստիկանապետը: Այդպես դիմավորեցին ապրիլի 7-ի կեսգիշերին Վանատուր թաղամասից ոստիկանություն բերման ենթարկված հացադուլավոր ազատամարտիկների հարազատներին: Հրազդանի ոստիկանապետը նրանց հորդորում էր, թե ձեր գործողությունները ապօրինի են, դադարեցրեք՝ հակառակ դեպքում բոլորդ կենթարկվեք վարչական պատասխանատվության: Հետո, երբ լուր տարածվեց, որ ոստիկանները հացադուլավորներին դուրս են բերում շենքի հակառակ կողմից՝ մարդիկ վազեցին այնտեղ, որտեղ էլ բախում տեղի ունեցավ նրանց ու ոստիկանների միջեւ: Ծեծկռտուքից հետո մարդիկ կրկին հավաքվեցին բաժնի դիմաց: Ոստիկանները բարձրախոսով հայտարարեցին, որ եթե չհեռանան՝ ուժ կգործադրվի: Բողոքավորները հեռացան:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել