Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՎԱՐՉԱՊԵ՞Տ

Ապրիլ 08,2008 00:00

\"\"

Ըստ «Արմինֆո» գործակալության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տվյալներով, Հայաստանի հաջորդ վարչապետը Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը կդառնա: Պատգամավորը գործակալությանը հայտնել է, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեռ չի քննարկվել, սակայն իր տեղեկատվության համաձայն, հաջորդ վարչապետը ԿԲ ներկայիս ղեկավարը կդառնա: Պարոն Ծառուկյանը համոզմունք հայտնեց, որ ով էլ որ նշանակվի այդ պաշտոնում, ժողովուրդն անպայման կսկսի քննադատել նրա անձը: Մյուս կողմից՝ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց մեկնաբանել շրջանառվող այն լուրերը, թե հնարավոր է, որ նա նշանակվի Հայաստանի վարչապետի պաշտոնում. «Ես իմ սպառիչ պատասխանն այդ հարցին արդեն տվել եմ եւ այն մնում է անփոփոխ: Իմ կողմից ցանկացած ավելորդ խոսք լրացուցիչ ենթադրությունների եւ մեկնաբանությունների առիթ կտա»: Հիշեցնենք, որ օրեր առաջ նա հայտարարել էր, թե վարչապետ դառնալու հավակնություններ չունի, իսկ ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն էլ ասել էր, թե Տ. Սարգսյանի թեկնածությունը, որպես վարչապետի հնարավոր թեկնածու, ՀՀԿ խմբակցության քննարկմանը չի ներկայացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել