Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ՝ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ

Ապրիլ 05,2008 00:00

\"\"

Երեկ հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որի վերաբերյալ քրգործի նախաքննությունն արդեն ավարտվել է: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Իմ նկատմամբ հարուցված քրեական գործը եւ նախաքննության ընթացքը մեկ անգամ եւս ցույց տվեցին վարչախմբի իրական դեմքը: Քննչական խումբը, առանց որեւէ իրական հիմքերի, ինձ եւ փետրվարի 19-ին ինձ հետ եղած Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց փետրվարի 25-ից ապօրինի պահում է անազատության մեջ: Ես, որպես բողոքի քաղաքական դրսեւորման ձեւ, ապրիլի 2-ից սկսել եմ անժամկետ հացադուլ, որով մեր հասարակության եւ միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում հետեւյալ փաստին, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, դատարանները, կոպտորեն ոտնահարելով մարդու իրավունքները՝ կատարում են քաղաքական պատվեր եւ ընդդիմադիր գործիչներիս նկատմամբ քաղաքական հայացքների համար շինծու քրեական գործերով իրականացնում են քաղաքական հետապնդում»: Ապրիլի 9-ի ժամը 00.00-ից անժամկետ հացադուլ հայտարարելու մասին երեկ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին ու գլխավոր դատախազին է տեղեկացրել ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել