Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՏՃԱՌ ԲՌՆԵՑԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԴԵՀԸ

Ապրիլ 03,2008 00:00

\"\"

2002 թվականից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում է գտնվում 6 տարի առաջ ապրիլի 2-ին եթերազրկված «Մելտեքս» ՍՊԸ՝ «Ա1+»-ի հայցն ընդդեմ ՀՀ-ի: Վերջերս, երբ արդեն սպասվում էր ԵԴ-ի որոշումը, Հայաստանի կառավարությունը դիմել էր Եվրոդատարանին եւ խնդրել 6 ամսով գործընթացը դադարեցնել՝ հաշվի առնելով արդարադատության նախարարության շենքում հրդեհի պատճառով ԵԴ-ի արխիվի այրման փաստը: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է ԵԴ-ում «Մելտեքս» ՍՊԸ՝ «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանը: Նա ձգձգման միտում չի տեսնում եւ ընդգծում է, որ իսկապես շենքն այրվել է, եւ 6 ամսով դադարեցվել է ոչ միայն «Ա1+»-ի գործի քննությունը, այլեւ ընդհանրապես՝ ՀՀ-ին վերաբերող դատավարական գործընթացները: Սակայն ըստ նրա, առաջին դիմումի հետ կապված՝ հայցվոր կողմը 2006-ից հետո այլեւս նկատառում չի ունեցել, ու արդեն անցած տարվանից սպասվում էր որոշման կայացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել