Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Ապրիլ 02,2008 00:00

\"\"

ԵԽ նախարարների կոմիտեի «Ագոյի» խմբի եւ ՀՅԴ խմբակցության երեկվա հանդիպման ժամանակ, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Վահան Հովհաննիսյանը նշել է, թե «ՀՅԴ-ն ընդունել է ՍԴ որոշումը եւ գտնում է, որ հասարակության համար էլ շատ կարեւոր է ընդունել ՍԴ որոշումները, քանի որ երկրում պետք է լինի մեկ ատյան, որի որոշումը վերջնական լինի ողջ հասարակության համար»: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն չէր ընդունել ՍԴ 1996-ի որոշումը: Սակայն առավել ուշագրավ է հաղորդագրության մեկ այլ դրվագ. «Անդրադառնալով ԵԽ-ում Շվեյցարիայի դեսպանի դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը վայելում էր հասարակության մի մասի օժանդակությունը եւ կարողանում էր նրանց վերահսկել, քանի որ քարոզարշավը վարում էր հիմնականում կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգով, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ կոռուպցիան հիմնական արմատներն է գցել Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ընթացքում եւ ունեցել է շատ ավելի այլանդակ դրսեւորումներ, քան այսօր: Նրա դեմ իրական պայքար տարել է միայն ՀՅԴ-ն, եւ այդ է պատճառը, որ այն ժամանակ կուսակցության գործունեությունը կասեցվել է, փակվել են թերթեր, բազմաթիվ մարդիկ մի քանի տարով հայտնվել են բանտերում եւ սկիզբ է դրվել ճնշման եւ խաբեության վրա հիմնված ընտրությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել