Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

Ապրիլ 01,2008 00:00

\"\"

Այսօր՝ մարտի 1-ի դեպքերից մեկ ամիս անց, վստահաբար կարելի է ասել, որ դրանց մասնակից են եղել նաեւ սադրիչներ: Այս վստահության հիմքը նախ այն փաստն է, որ դեռ փետրվարի 27-ի կեսգիշերին էին Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցները հայտնաբերել ԱԱԾ 2 աշխատակիցների, որոնք խոստովանել էին, թե սադրանք էին նախապատրաստում: Փաստ է նաեւ մարտի 1-ին ոստիկանին պաշտպանելիս դանակահարված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի վկայությունը. «Ես գտնում եմ, որ դրանք ցուցարարներից չէին, որովհետեւ ցուցարարները մեզ ճանաչում ու լսում էին: Դրանք սադրիչների մի խումբ էին»: «Ժառանգություն» կուսակցության մարտի 1-ի հայտարարության մեջ էլ հիշատակված էր. «Սադրիչ խմբի անդամներից մեկը, ըստ ականատեսների, մինչեւ դանակահարությունը գոռացել է, որ «էս էն դեպուտատն ա, որ Սերժին հարց էր տալիս»: Եվ վերջապես՝ փաստ է նաեւ լուսանկարում պատկերված այն բենզինի շիշը, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ցուցադրեց մի երիտասարդ, եւ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, թե այն առգրավել են ոստիկանական մեքենայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել