Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ

Մարտ 28,2008 00:00

\"\"

Երեկ Հյուսիսային պողոտա հասնելուն պես՝ բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի ձեռքերը մտան ոստիկանները եւ նրան էլ բերման ենթարկեցին: Ներկա այլ լրագրողները գոռում էին, որ ճանաչում են իրեն, նա լրագրող է, եւ Կենտրոնի փոխոստիկանապետն ասաց. «Մենք էլ ենք ճանաչում»: Ժամը 20-ի սահմաններում ազատ արձակվելուց հետո Տիգրան Պասկեւիչյանը պատմեց «Առավոտին». «Ինձ սկզբում տարել էին Շենգավիթի ոստիկանություն, այնտեղ որեւէ հարց չտվեցին: Հետո այնտեղից բերեցին Մաշտոցի ոստիկանություն: Այնտեղ էլ ասացին, որ թյուրիմացություն է եղել, կներեք»: Տիգրան Պասկեւիչյանն իրեն բերման ենթարկելու կապակցությամբ կատակեց. «Ես բոլորին տարածում եմ, որ ինձ հարցրին՝ էդ «Նորից բանտերը լցվել են լույսով» բանաստեղծությունը դո՞ւ ես գրել: Ասացի՝ հա: Ասացին՝ էլեկտրիկ կաշխատե՞ս բերդում: Ես էլ ասացի՝ տոկից զզվում եմ»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել