Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍԸ ՄԵՐՁԱՄԱ՞ՐՏՆ Է

Մարտ 26,2008 00:00

Մարտի 29-ին Գերմանիայի Կիլ քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գոտու պաշտպանության մենամարտ է անցկացնելու ամերիկացի Էլվին Այալայի հետ: Մարզաձեւի գիտակներն այդ մարտում գերադասում են հայաստանցու հնարավորությունները: Սակայն ամերիկացին, հասկանալի է, հույսեր է փայփայում, որ հաջողությունն իրեն է ժպտալու: Ռինգ մտնելուց մեկ շաբաթ առաջ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Այալան հայտարարել է, թե մենամարտին նախապատրաստվել սկսել է երկու ամիս առաջ եւ մարզվում է ամենայն լրջությամբ: Խոսելով Աբրահամի մասին՝ Այալան ասել է. «Արթուրն անչափ ուժեղ բռնցքամարտիկ է եւ տիրապետում է նոկաուտ անող հարվածների: Նա նաեւ լավ պաշտպանվում է: Այնպես որ, ես նրա մարտավարությունում թերություններ չեմ տեսնում: Այդուհանդերձ, ես ռինգ մտնելու եմ ֆիզիկական լավագույն մարզավիճակում եւ կարծում եմ, որ երջանկության բանալին պետք է փնտրեմ մերձամարտում: Ես հավատում եմ իմ հաղթանակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել