Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ

Մարտ 26,2008 00:00

Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե մարտի 1-ի դեպքերի հետ կապված որքա՞ն քաղաքացիներ են դիմել ՀՀ փաստաբանների պալատ՝ ասաց.

– Հարցին չեմ կարող պատասխանել հետեւյալ պատճառով. փաստաբաններն ինքնուրույն են եւ պալատը նման տեղեկություններ չի ստանում:

– Քաղաքացիներից հանրային պաշտպանի գրասենյակ քանի՞սն են դիմել:

– 14 քաղաքացի դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ: Ներգրավված է 9 փաստաբան: Գիտեմ, որ մի փաստաբանի մոտ 5 դիմումատու կա:

– Արդյոք, արտակարգ իրավիճակն ազդե՞լ է Փաստաբանների պալատի, մասնավորապես՝ փաստաբանների գործունեության վրա:

– Արտակարգ իրավիճակը չէր էլ կարող ազդել փաստաբանների վրա: Նրանք կատարում են իրենց ամենօրյա գործունեությունը եւ արտակարգ իրավիճակի որեւէ դրույթ չի խոչընդոտել փաստաբանական գործունեությանը:

– Կա՞ն փաստաբաններ, որոնք դիմել են պալատին՝ կապված իրենց գործունեության, իրավունքները խոչընդոտելու հետ:

– Այո, եղել են, երբ խոչընդոտներ են ստեղծվել փաստաբանների համար: Մասնավորապես, չեն ասել, թե որտեղ է պահվում ձերբակալվածը, ազատությունից զրկվածը: Հանրային պաշտպաններ Ամալյա Էլբակյանը, Էդիկ Աղաջանյանը ունեցել են նման խնդիրներ:

– Փաստաբաններին մարտի դեպքերի հետ կապված ահաբեկե՞լ են:- Եթե ինձ նման բան ասեն՝ ես պատերազմ կհայտարարեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել