Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային անդրադարձ

Մարտ 26,2008 00:00

Կբացահայտեն Այվազյանին

Ապրիլի 24-ից ԵՊՀ-ում մեկնարկել է գրող, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր Աղասի Այվազյանի ծննդյան 83-ամյակին նվիրված «Այվազյանական ընթերցումներ-2008» խորագրով հնգօրյա գիտաժողովը: Ընթերցումների ընթացքում կներկայացվի Այվազյանի արձակը, թատերգությունը, խմբագրական գործունեությունը, գեղանկարչությունը, կինոռեժիսուրան: «Աղասի Այվազյանը այն մարդկանցից է, որը բազմակողմանիորեն տաղանդավոր է: Ընթերցումների ժամանակ կխոսենք ոչ միայն Այվազյանի, այլեւ գրող-ժողովուրդ կապի մասին: Երբ մարդ տաղանդավոր է, ամեն ինչում է դա արտահայտվում: Նա փոքր ժամանակից երազում էր կինոյի մասին, բայց թատրոնի, կինոյի, նկարչության համար միտք է պետք, իսկ դա գալիս է գրականությունից»,- ասաց Ա. Այվազյանի այրին՝ Գրետա Վերդյանը: Գիտաժողովին հնչած զեկուցումները կտպագրվեն «Այվազյանական ընթերցումներ-2008» խորագրով գրքում: «Հանճարները սովորական մահկանացուներից տարբերվում են նրանով, որ կյանքից հեռանալով՝ հավերժ ապրում են սերունդների հիշողության մեջ, դրանով հարատեւ դարձնելով իրենց ստեղծագործական ճանապարհը: Յուրաքանչյուր անհատ երբ ավարտում է իր երկրային ուղին, թափուր տեղ է թողնում, որ երբեք չի լցվում»,- Ա. Այվազյանի մասին խոսելիս ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն էլ նկատեց. «Բարոյահոգեբանական խճողումների մեջ եղած ժողովրդի համար սա մեկնարկ կարող է լինել՝ երկրում ներդաշնակություն մտցնելու առումով: Մեր երիտասարդները մարտիմեկյան իրադարձություններից հետո կորցրել են հումանիտար կրթության հանդեպ հակվածությունը, ուստի պիտի ջահելներին ուղղենք դեպի ազգային արժեքներ, գրականություն»:

Նարնջահոտը հանգստացնում է

Հոլանդիայում բանտարկյալներին հանգստացնում եւ ենթարկվող են դարձնում նարնջի հոտով: Ինչպես գրում է «The Telegraph» թերթը, նարնջահոտը հիմնականում օգտագործվում է Ռոտերդամի բանտի ազատազրկվածներին կարգի հրավիրելու համար: Այս բանտում հավաքված են այնպիսիք, որոնք մի քանի անգամ ազատազրկվել են` թմրանյութերի առեւտրով զբաղվելու համար: Բանտախցեր նարնջի հոտը ներթափանցում է օդափոխության համակարգի միջոցով: «Այս նորամուծության շնորհիվ արդեն մեր բանտում նվազել են ազատազրկվածների միջեւ տեղի ունեցող գժտություններն ու ծեծուջարդը: Բացի այդ, մենք այժմ 10 տոկոսով պակաս ենք օգտագործում հանգստացնող դեղանյութեր»,- հայտնում է Ռոտերդամի բանտի պետ Հերմա Հեեսթերը:

Տ. Հ.

Կհնչի Մենդելսոն եւ Դիենս

Ապրիլի 5-ին, ժամը 19-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Մենակատար՝ Հակոբ Ջաղացպանյան (կիթառ):

Ծրագրում’ Մենդելսոն, Դիենս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել