Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ

Մարտ 25,2008 00:00

\"\"Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող շախմատի «Amber» ավանդական ներկայացուցչական մրցաշարում երեկ հանգստյան օր էր: Իսկ նախորդ օրը աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներն իրենց հարաբերությունները որոշեցին ութերորդ տուրում: «Կույր» շախմատում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին, իսկ «արագ» շախմատում բաժանեց միավորը: Այսօր կայանալիք իններորդ տուրից առաջ Արոնյանը «արագ» շախմատում 6,0 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 1,5 միավորով իրենից ետ թողնելով նորվեգացի Մագնուս Կարլսենին, հնդիկ Վիշվանաթան Անանդին եւ հունգարացի Պետեր Լեկոյին: Լեւոնը միանձնյա առաջատարն է նաեւ ընդհանուր հաշվարկով (10, 5 միավոր): Նրան առաջին եռյակում հաջորդում են Մագնուս Կարլսենը՝ 9,5 ու Պետեր Լեկոն՝ 9,0 միավոր: Այսօր Լեւոնի մրցակիցը լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզեւիչը:

ՄԵՐ ԿԱՆԱՅՔ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակել է կանանց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման աղյուսակը մարտ ամսվա դրությամբ: Նախորդ՝ 2007 թվականին հրապարակված վերջին ցուցակի հետ համեմատած, մեր կանանց ընտրանին վեր է բարձրացել երկու աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 108-րդ հորիզոնականը: Իսկ լավագույն տասնյակում երկրները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. ԱՄՆ, Գերմանիա, Շվեդիա, Բրազիլիա, Նորվեգիա, ԿԺԴՀ, Ֆրանսիա, Դանիա եւ Ճապոնիա: Ըստ ՖԻՖԱ-ի ինտերնետային կայքէջը վկայակոչող լրատվամիջոցների, Եվրոպայի առաջնության անցկացմանը զուգահեռ՝ կազմակերպվում է նաեւ ամենացանկալի եւ ամենականացի մրցույթ: ՖԻՖԱ-ն կանանց ազգային հավաքականի հերթական աղյուսակը հրապարակելու է հունիսի սկզբներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել