Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ

Մարտ 22,2008 00:00

\"\"Ի հակադրություն իշխանական քարոզչության եւ մասնավորապես փոխքաղաքապետ Կամո Արեյանի հայտարարությունների, թե մարտի 1-ի դեպքերի առիթով լուրջ վնասներ է կրել Մոսկվայի տունը, Մյասնիկյանի արձանի բազալտե սալահատակն ամբողջովին ոչնչացվել է, ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ես հաջորդ օրը քայլել եմ այդ ճանապարհով, զրուցել եմ այդ ընտրովի կոտրտված խանութների պահակների հետ, նաեւ Մոսկվայի տան այդ օրվա գիշերվա հերթապահ պահակի հետ: Ոչ մի կոտրված ապակի, ոչ մի խազ քաշված քար: Ոչ մի հետք չկար նաեւ Մյասնիկյանի արձանի շրջակայքում. եթե կային \"\" պոկված քարեր՝ դրանք պոկված էին նաեւ մինչ այդ դեպքերը եւ որոնց մասին մենք բազմիցս տեղեկացրել ենք քաղաքային իշխանությանը: Ու ինչպես Շահումյանի արձանի մոտ, այնպես էլ Մյասնիկյանի՝ այդ քարերը խախտված էին, ոչ մի պոկված քար չկար: Իսկ խանութները ջարդել են նաեւ հրահրիչ խմբերը»:

\"\"Այս լուսանկարներն արվել են մարտի 3-ին: Սրանք Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող այն խանութներն են, որոնք «տուժել» են մարտի մեկի իրադարձությունների արդյունքում: Մարդիկ, ովքեր մարտի մեկին հաջորդած մի քանի օրերին առիթ են ունեցել քայլել այդ փողոցով, չէին կարող չնկատել եւ չզարմանալ փաստից՝ թե ինչ սկզբունքով են ընտրվել, ջարդուփշուր արվել եւ թալանվել խանութները: Բանն այն է, որ «տուժած» «Գրանդ քենդի», «Երեւան սիթի» եւ «Ռոբերտո» խանութների մեջտեղում այլ խանութներ էլ կան՝ սպորտային, հուշանվերների, կաշվե իրերի, խառը ապրանքների, այդտեղ կա նաեւ մի \"\"դեղատուն: Խանութների այս շարքը սահմանափակվում է ջահերի՝ դեռ խորհրդային տարիներից հայտնի խանութով: Հարց է առաջանում. «գազազած ամբոխը» ինչո՞ւ իր ճանապարհին ջարդ ու փշուր չարեց ամեն ինչ, այլ ընտրեց հենց այդ երեք խանութները: Ինչո՞ւ չփշրվեցին սպորտային եւ ջահերի խանութների ապակիները, որտեղ մեծ հավանականություն կար երկաթյա ձողեր գտնելու: Ինչո՞ւ «թմրամոլները» դեղատունը թալանելու փոխարեն «ներխուժեցին» քաղցրավենիք վաճառող «Գրանդ քենդին» եւ կոշկեղենով հայտնի «Ռոբերտոն»: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, վերոնշյալ խանութները նախապես էին «ապրանքազերծ» արվել: Տարածքի բնակիչները պատմում են, որ երեկոյան կողմ, խանութների ետնամասերից, բեռնատարներով ապրանքներ են տեղափոխվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել