Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԲՐ ՎԵՐԱՑՐԵ՞Լ ԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 22,2008 00:00

Տարակուսեց արձակագիր Բաղիշ Հովսեփյանը՝ տեսնելով ոստիկանության զորքի կուտակումը երեկ Ազատության հրապարակում

\"\"Արտակարգ դրության վերացումից հետո էլ՝ երեկ այս տեսքն ուներ Ազատության հրապարակը: Ոստիկանական զորքերը՝ վահաններով եւ ռետինե մահակներով, զբաղեցրել էին ոչ միայն բուն հրապարակը, այլ նաեւ դրան հարող փողոցների մայթերը՝ թույլ չտալով քաղաքացիների կուտակումներ:

\"\"Ոստիկանության զորքեր էին տեղակայվել նաեւ Հանրապետության եւ Շահումյան հրապարակներում, եւ ընդհանրապես՝ Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան ձգվող ողջ տարածքում:

 

\"\"Այսպես դիմավորեցին քաղաքացիներին, որոնք ցանկանում էին ուղղակի իրենց լուռ բողոքն արտահայտել մարտի 1-ի բռնությունների եւ սպանությունների, շարունակվող քաղաքական հետապնդումների նկատմամբ:

\"\"Իրավապահները թույլ չտվեցին մարդկանց մոմեր վառել Ազատության հրապարակի երկայնքով՝ վահաններով հեռացնելով նրանց դեպի Հյուսիսային պողոտա: Սակայն հավաքվածները մոմեր վառեցին հենց Առնո Բաբաջանյանի արձանի մոտ:

\"\"Ցուցարարները պարզել էին նաեւ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքով զոհվածների եւ քաղաքական հետապնդումների ենթարկվողների լուսանկարները: Ըստ որոշ տեղեկությունների՝ մարտի 22-ին ժ. 17-ին, միջոցառումը վերսկսվելու է: Հնարավոր է, որ այս անգամ միջոցառմանը մասնակցեն միայն կանայք:

 

\"\"Կազմակերպված էր «կենդանի շղթա»՝ մարդիկ շարք էին կազմել վառված մոմերով, սեւ ժապավեններով ու ծաղիկներով:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել