Երեկ Մյասնիկյանի արձանի մոտ ցույցից հետո՝ հավաքվածները փորձեցին Մաշտոցի պողոտայով բարձրանալ դեպի Ազատության հրապարակ: Սակայն Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտ ոստիկանները բարձրախոսով զգուշացրին. «Ձեր երթը անօրինական է, դադարեցրեք»: Այնուհետեւ ոստիկանությունը շղթա կազմելով փակեց Մաշտոցի պողոտան՝ թույլ չտալով երթի մասնակիցների հետագա տեղաշարժը: Տեղ-տեղ երթի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բռնկված վեճերի արդյունքում ոստիկանությունը կիրառեց էլեկտրաշոկ: Ավելի վաղ Հյուսիսային պողոտայում էր ընդհարում տեղի ունեցել ոստիկանության եւ հավաքվածների միջեւ: Մասնավորապես, ոստիկանները մի երիտասարդի, որը փորձել էր անցնել գազոնը՝ ծեծի էին ենթարկել եւ էլեկտրաշոկ կիրառել: Իսկ այդ տղային պաշտպանել փորձող կնոջն էլ ոստիկանները գցել էին գետնին ու հարվածել:
Կարդացեք նաեւ՝