Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԻՍՏ ՄԻՋՈՑՆԵՐ

Մարտ 21,2008 00:00

\"\"

Երեկ, հանդիպելով լրագրողների հետ, ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարկ է համարել զգուշացնել, որ իրավապահ մարմինները կանխելու են արտակարգ դրության ավարտից հետո չարտոնված հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու ցանկացած փորձ. «Նոր հանրահավաքներն ու ցույցերը չեն նպաստի կայունացմանը։ Հետախուզման մեջ են գտնվում անձինք, ովքեր մարտի 1-ին ոստիկանների դեմ զենք են օգտագործել: Չի կարելի բացառել, որ այդ մարդիկ կդիմեն ցանկացած սադրանքի, որպեսզի ավելի սրեն իրավիճակն ու խուսափեն պատժից,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:- Եթե մինչեւ մարտի 1-ը ես ոստիկանությանն արգելում էի որեւէ քայլ անել, ապա այսօր հակառակը՝ պահանջելու եմ խիստ միջոցներ ձեռնարկել»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել