Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աստղերի բժիշկը

Մարտ 01,2008 00:00

Ըստ պլաստիկ վիրաբույժ Արթուր Ռիբակինի, էկրանից եւ գունավոր ամսագրերից ժպտացող դեմքերը իր «ձեռքի գործն» են:

\"\"Այսօր ամենաշատ պլաստիկ վիրահատություններ կատարվում են ԱՄՆ-ում, Բրազիլիայում եւ Ֆրանսիայում: Այդ երկրներում նման \"\"վիրահատությունները սկսվում են $5000-10000 եւ դրանց դիմում են հիմնականում շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Ըստ ռուսական էլեկտրոնային ԶԼՄ-ների, պլաստիկ վիրահատություններ կատարող Արթուր Ռիբակինի հաճախորդների թվում են Ալլա Պուգաչովան, Քրիստինա Օրբակայտեն, Ավրաամ Ռուսսոն, Աննա Սամոխինան, «Ֆաբրիկա զվյոզդիի» մասնակիցներն ու էլի շատ հեղինակություններ: Բժիշկը չի էլ թաքցնում, որ էկրանից կամ գունավոր ամսագրերի շապիկից ժպտացող տղամարդկանց ու կանանց մեծամասնությունն իր հաճախորդն է: Ըստ Ա. Ռիբակինի, եթե շոու-բիզնեսի ներկայացուցիչները գաղտնի չեն պահում, որ ենթարկվել են պլաստիկ վիրահատության, ապա քաղաքական գործիչները խնդրում են չհրապարակել, որ օգտվել են իր ծառայություններից: Պարզվում է՝ Արթուրը մեկ օրում, ավելի ճիշտ՝ մեկ գիշերում 2-3 պլաստիկ վիրահատություն է կատարում: Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է ոչ թե ցերեկները, այլ գիշերներն աշխատում, բժիշկը պատասխանել է. «Ես ժամանակի ընթացքում եմ անցել այդ ռեժիմին: Գիշերն ավելի հանգիստ է, ոչ ոք չի խանգարում, կողմնակի աչքեր քեզ չեն հետեւում: Ի դեպ, Հոլիվուդում էլ են պլաստիկ վիրահատությունները գիշերները կատարվում: Հաճախորդների համար էլ է այդպես ավելի հարմար, նարկոզը քնի իմիտացիա է ստեղծում, ինչի շնորհիվ մարդու կենսառիթմը չի խախտվում, նա սթրես չի տանում»: kp.ru-ին բժիշկը պատմել է, որ իր մոտ առաջին անգամ այցելողները 5-6 լուսանկար են բերում, որտեղ պատկերված են իրենց երազած դիմագծերն ու մարմնամասերը. «Իհարկե, նկարում պատկերվածի կրկնօրինակը հնարավոր չէ ստանալ, բայց նման կարող է ստացվել»:

Հնարավո՞ր է 40-ամյա կնոջը պլաստիկ վիրահատության միջոցով պարգեւել 20-ամյա աղջկա արտաքին: Բժշկի խոսքով. «Դա կախված է այցելուի մաշկի որակից, նրանից՝ ծխո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետեւ ծխելը մաշկի թիվ 1 թշնամին է, արեւախանձությունը՝ 2-րդ: Շատ կարեւոր է նաեւ ատամների որակը, անառողջ ատամնաշարը լիովին փոխում է դիմագծերը: Բայց, ամեն դեպքում, հնարավոր է 40-ամյա կնոջը մի 10-15 տարով երիտասարդացնել»: Հաճախ գրքերում եւ ֆիլմերում հանցագործները փոխում են իրենց արտաքինը, դա իրականում կարո՞ղ է պատահել: «Միանգամայն հնարավոր է, եւ ինքս էլ բազմաթիվ նման առաջարկություններ եմ ստանում»,- չի թաքցնում բժիշկը: Իսկ հնարավո՞ր է այնպիսի վիրահատություն կատարել, որ անգամ մասնագետը չզգա: «Սկզբունքորեն՝ այո: Բայց միշտ էլ լավ մասնագետը ի վիճակի է նկատել բժշկական միջամտությունը,- ասում է նա ու հավելում,- պլաստիկ վիրահատությունների դժվարությունը կախված է նարկոզից, իսկ անեսթեզիոլոգը միշտ էլ ստվերում է մնում ու վատ արդյունքի դեպքում բոլոր մեղադրանքները բաժին են հասնում վիրաբույժին: Որոշ հեռուստահաղորդումներում պլաստիկ վիրահատությունների ժամանակ ցավ, տանջանքներ ու արյուն են ցուցադրում, իրականում պլաստիկ վիրահատությունները ամենաանարյուններն են, դրանց դեպքում փոքրիկ անցքեր ու կտրվածքներ են արվում ընդամենը»:

Ըստ Newsru.com-ի, օրինակ, Վալերի Լեւոնտեւը բազմակի պլաստիկ վիրահատություններից հետո խնդիրներ է ունեցել, նրա աչքերը լրիվ չեն փակվում: Եվ հյուրախաղերի մեկնելիս նա պահանջում է հյուրանոցի իր սենյակի պատուհաններին լիակատար մթություն ապահովող վարագույրներ կախել: Ի դեպ, աստղը վիրահատվել է արտերկրի թանկարժեք կլինիկաներից մեկում:

Ինչ վերաբերում է վիրահատությունից դժգոհողներին, այս մասին էլ պլաստիկ վիրաբույժ Ա. Ռիբակինն ասում է. «Իհարկե, այդպես էլ է պատահում, որովհետեւ մարդն իրեն ամեն օր է տեսնում ու չի նկատում փոփոխությունները, ստիպված ցույց ենք տալիս իր նախկին եւ հետագա նկարները… չնայած մեկ է՝ ամեն ինչ կախված է վիրաբույժից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել