Երեկ Ազատության հրապարակում, հենց հարթակի վրա, իր ոստիկանական գրքույկը պատռեց Կենտրոնի ոստիկանության աշխատակից Աշոտ Թադեւոսյանը: Նա հայտարարեց, թե արդեն մեկ շաբաթ է՝ չի գնում աշխատանքի՝ ավելացնելով, որ որպես ապարանցի՝ ամաչում է իր համերկրացիների համար՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փոխարեն: Իսկ հանրահավաքում հնչող ելույթների արանքում էլ Նիկոլ Փաշինյանն էր պարելով հատիկ-հատիկ պատռում հարթակում կանգնածներին ՀՀԿ-ականների կողմից պարբերաբար փոխանցվող «Հանրապետական»-ի կուսակցական տոմսերը: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի ասելով, արդեն երեկոյան ՀՀԿ-ի շարքերի կեսն իրենց տոմսերն այստեղ են
բերելու՝ պատռելու:
Կարդացեք