Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԸ» ԴԵՐԻ ՄԵՋ ԷՐ

Փետրվար 26,2008 00:00

\"\"

Փետրվարի 23-ին թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պիտի վերահաշվարկեր Արաբկիր համայնքի Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված թիվ 5/21 ընտրատեղամասի արդյունքները: Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք պնդում էին, որ իրենց թեկնածուի ձայները այդ տեղամասում դրվել են միանգամայն այլ թեկնածուին տրված քվեների տրցակում: Լրագրողներին, ինչպես նաեւ ԱԺ ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներին այդպես էլ «բախտ չվիճակվեց» մասնակցել վերահաշվարկի «արարողությանը»: Թիվ 5 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Լեւոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ», իր թիկնապահներով եւ ՀՀ ոստիկանության Մաշտոցի ու Դավիթաշենի բաժինների բարձրաստիճան ոստիկանների հետ սերտ համագործակցությամբ ամեն ինչ արեցին, որ վերահաշվարկ տեղի չունենա, առավել եւս՝ լրագրողների ներկայությամբ: Նրանք համատեղ ջանքերով ԸԸՀ-ից ուղղակի ուժով դուրս բերեցին լրագրողներին, ջարդեցին կամ խլեցին նրանց ֆոտոխցիկն ու տեսախցիկը:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել