Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

TADER (Թուրքեւադրբեջանական բարեկամության, մշակույթի եւ համերաշխության ասոցիացիա, Ստամբուլ)

Փետրվար 23,2008 00:00

Կազմակերպության ղեկավարը` Սալիհ Բայրաքթար

Կազմակերպության կողմից պատասխանողի անունը` Ռասիմ Նիֆթալիեւ, կազմակերպության գլխավոր քարտուղար

Ձեր կազմակերպության գործունեության ոլորտը. Թուրքեւադրբեջանական կապերին նպաստելը:

Ինչպե՞ս եք գնահատում հայեւթուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը: եւՎատ:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները` երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում: եւ Ե՞րբ է վերլուծվելու Ղարաբաղի խնդիրը: Ադրբեջանի նախկինում եղած սահմանները չպիտի փոխվեն: Այս երկու երկրների միջեւ պաշտոնական հարաբերություններ հնարավոր չեն լինի:

Ձեր կարծիքով կա՞ տարբերություն Թուրքիայի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ: եւԸստ էության ոչ: Թուրք պաշտոնյաները նույնքան մտահոգված են, որքան թուրք հասարակությունը:

Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել: եւՀայաստանի կողմից չհիմնավորված հողային պահանջները, 1915թ. իրադարձությունների մասին պատկերացումները եւ Ադրբեջանի տարածքի գրավումը:

Ձեր կարծիքով հայկական կողմի` առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը, որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը: եւԴա ընդամենը բառախաղ է` նախապայմաններ գոյություն ունեն: Ինչպես կարելի է նախապայման առաջ չքաշել` չընդունելով գոյություն ունեցող սահմանները եւ ցեղասպանության մասին պնդումներ անելով:

Ձեր կարծիքով ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայեւթուրքական սահմանի փակ լինելը: եւԵրկու հասարակություններն էլ տուժում են փակ սահմանի պատճառով` հատկապես ցածր եկամուտ ունեցող մարդիկ:

Ձեր կարծիքով այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը` հայեւթուրքական սահմանի բացման համար: եւՆախ եւ առաջ, պետք է հրաժարվել տարածքային պահանջներից: 1915թ. իրադարձություններով պետք է հետաքրքրվեն գիտնականները, ոչ թե քաղաքական գործիչները: Նաեւ քայլեր պիտի կատարվեն ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ:

Ի՞նչ կտա կողմերին հայեւթուրքական սահմանի բացումը տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում: եւՍահմանի բացումն օգտակար կլիներ երկու կողմերի համար էլ: Երկու հասարակությունները կշահեին` տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ մշակութային առումներով:

Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայեւթուրքական սահմանի բացումը կողմերի համար: եւԱյդքան նման ավանդույթներ ունեցող այլ ժողովուրդներ չկան: Երկու երկրներն էլ դարձել են ավելի հզոր երկրների գործիքը:

Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայեւթուրքական հարաբերությունների զարգացումը: եւԺողովուրդների միջեւ փոխվստահության մթնոլորտ պետք է ստեղծվի:

Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը /օրինակ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը/: եւՉեմ կարծում. դա պարզապես էժանագին շոու է` քաղաքական գործիչների կողմից:

Ի՞նչ եք կարծում` երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայեւթուրքական հարաբերությունների հաստատմանը: եւԴարեր շարունակ հայերն Օսմանյան կայսրությունում բարձր դիրքեր էին զբաղեցնում, նրանց կրոնն այն ժամանակ խնդիրներ չէր հարուցում եւ այժմ չի կարող խնդիր հարուցել:

Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը: եւԻնչպես արդեն նշել էի, փոխվստահության մթնոլորտ պետք է ստեղծվի:

Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարական կազմակերպությունները եւ ԶԼՄեւները հայեւթուրքական հարաբերությունների զարգացման հարցում: եւՄեծապես կարող են օգնել, իհարկե, պետական օժանդակությամբ:

Ձեր կարծիքով 1915թ. Հայոց ցեղասպանաության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայեւթուրքական հարաբերությունների զարգացմանը: եւՔանի դեռ դա օրակարգում կլինի, հարաբերությունները զարգանալ չեն կարող: Համաշխարհային պատմության մեջ հարյուրավոր նման իրադարձություններ են եղել: Նորագույն պատմությունում միմյանց նկատմամբ վատ վարված երկրներն անգամ այժմ լավ հարաբերություններ ունեն:

Ձեր կարծիքով ինչպիսի՞ն են եղել հայեւթուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ.եւը, ինչպիսի՞ դիրքն են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում: եւԱրդեն նշել եմ, որ հայերն Օսմանյան կայսրությունում բարձր դիրքեր էին զբաղեցնում (արտաքին գործերի նախարար, ներքին գործերի նախարար եւ այլն):

Ձեր կարծիքով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայեւթուրքական հարաբերությունների վրա: եւՄինչեւ Հայաստանը չճանաչի Ադրբեջանի սահմանները եւ չվերադարձնի գրավյալ տարածքները, հայեւթուրքական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող:

Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայեւթուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումնների վրա: եւՀաղորդակցության ուղիներ, լոգիստիկա, առեւտուր եւ ժողովուրդների միջեւ փոխվստահություն:

Կա՞ն արդյոք տարածաշրջանային հիմնահարցեր, որտեղ հայեւթուրքական շահերը համընկնում են: եւԱմենակարեւորը միջազգային նախագծերի վրա աշխատելն է, իսկ միակ պայմանը` վստահության միջավայրը: Մնացածը երկու ժողովուրդներն իրենք կանեն:

Կա՞ն գլոբալ մարտահրավերներ, որտեղ ՀայաստանեւԹուրքիա շահերը համընկնում են: Եթե այո, որ՞ոնք են: եւԻհարկե կան. բնական պաշարների օգտագործումը միջազգային օրենսդրությանը համապատասխան եւ բնապահպանությունը:

Ձեր կարծիքով միջազգային կառույցները կարո՞ղ են ազդել հայեւթուրքական հարաբերությունների բարելավման վրա: եւՉեմ հավատում դրան: Կարծում եմ, որ մենք` ժողովուրդներս ավելի լավ գիտենք մեր խնդիրները եւ լուծման ուղիներն ակնհայտ են: Լուծում հնարավոր է ռացիոնալ քաղաքական կամքի միջոցով:

Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄեւին Թուրքիայի անդամակցությանը: եւԵվրոպացիները դեմ կլինեն Թուրքիայի անդամակցությանը ԵՄեւին: Դա մեծ խնդիր չէ:

Ինչպե՞ս կանդրադառնա հայեւթուրքական հարաբերությունների վրա ԵՄեւին Թուրքիայի անդամակցությունը: եւԴա չէր օգնի:

Ի՞նչ եք կարծում` այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա «թշնամուե կերպար: եւ

Ոչ, բայց հանդուրժողականություն էլ չկա:

Ձեր կարծիքով անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամուե կերպարից: եւՊետք է համագործակցել: Լուծման ուղիներին անդրադարձել էի նախկինում:

Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայեւթուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: եւԴա կախված է լուծումից: ուցե մեկ ամիս պահանջվի, գուցե` 100 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել