Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

\”Ագօս\” շաբաթաթերթ (լույս է տեսնում Ստամբուլում` 1996 թվականից)

Փետրվար 23,2008 00:00

Կազմակերպության ղեկավարը` Արիս Նալջի, գլխավոր խմբագիր

Կազմակերպության կողմից պատասխանողի անունը` Արիս Նալջի

Ինչպե՞ս եք գնահատում հայեւթուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը: եւԵթե անդրադառնում ենք հայեւթուրքական հարաբերություններին, ապա դա անիմաստ է, քանի որ երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ: Սակայն եթե պետք է գնահատական տամ, կարող եմ ասել, որ դիվանագիտական երկխոսության նախաձեռնությունները երկու կողմերից էլ ստվերում են հայտնվում` անբավարար հաղորդակցության հետեւանքով: Երկու երկրներն էլ ձգտում են հարաբերությունների նորմալացմանը, սակայն չեն կարողանում հասկանալ միմյանց:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները` երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում: եւՆերկայումս կան գնահատականներ, ըստ որոնց Թուրքիայում շուրջ 30000 Հայաստանի քաղաքացիներ են ապրում: Դա չեն հաստատում ոչ Թուրքիայի, ոչ էլ Հայաստանի կառավարությունները, քանի որ այդ մարդկանց մեծամասնությունն ապօրինի ներգաղթածներ են: Թուրք դիվանագետները միշտ պնդում են, որ Հայաստանը որոշակի քայլեր պետք է կատարի` մինչ կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, մինչդեռ Հայաստանի նախագահ Քոչարյանը եւ արտգործնախարար Օսկանյանը միշտ ասում են, որ նրանք պատրաստ են երկխոսության: Ինչեւէ, երկու կողմերն էլ ուշադրություն չեն դարձնում կոչերին: ուցե թերի հաղորդակցության պատճառն այն է, որ չկա հաղորդակցություն դիվանագիտական միջոցներով: Թուրքիայում Հայաստանը պաշտոնապես ներկայացված է միայն Սեւծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդում, եւ ներկայացուցիչը չունի ոչ լծակներ, ոչ էլ լիազորություններ` երկու երկրների միջեւ երկխոսությանը նպաստելու համար:

Ձեր կարծիքով կա՞ տարբերություն Թուրքիայի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ: եւԱրվեստի եւ քաղաքացիական հասարակության ոլորտում կատարվող քայլերը կատարվում են անկախ դիվանագիտական անզորությունից: Բազմաթիվ հայ արվեստագետներ այցելում են Թուրքիա, իսկ թուրքական խմբերը Հայաստան են այցելում` համատեղ նախագծեր իրականացնելով: Բացի այդ, քաղաքացիական հասարակության շատ կառույցներ արդեն սկսել են երկխոսությունը եւ համատեղ աշխատանք են իրականացնում:

Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել: եւԵրկու երկրներն էլ մեծ ակնկալիքներ ունեն միմյանցից: Երկուսն էլ ընկել են անցյալի ծուղակը` բաց թողնելով ներկան, եւ նրանք չեն զբաղվում ներկա քաղաքականությամբ:

Ձեր կարծիքով հայկական կողմի` առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը, որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը: եւԵս խորապես համոզված եմ, որ դա նպաստավոր կլինի: Սակայն վստահ չեմ, որ Թուրքիայում առկա է այդ զարգացումների կարեւորության բավարար ընկալում:

Ձեր կարծիքով ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայեւթուրքական սահմանի փակ լինելը: եւՎնաս է բոլորին: Շահում են մաքսանենգները եւ մաքսավորները, որոնք կաշառքներ են կորզում Թուրքիայից Հայաստան ապրանքների մաքսանենգության ընթացքում:

Ձեր կարծիքով այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը` հայեւթուրքական սահմանի բացման համար: եւՕգտակար կլիներ, որ երկու կառավարություններն էլ նստեին սեղանի շուրջ առանց նախապայմանների եւ հասարակություններին ցույց տային, որ երկխոսություն է սկսվում:

Ի՞նչ կտա կողմերին հայեւթուրքական սահմանի բացումը տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում: եւԱնկասկած, Թուրքիայի արեւելյան շրջաններում տնտեսական զարգացում կլինի: Սահմանամերձ շրջանների գործարարները կկարողական խուսափել բարձր հարկերից եւ մաքսանենգներից, հնարավորություն կունենան ապրանք իրացնել Հայաստանում` ավելի ցածր գնով: Դա կարեւոր է ցածր գնողունակություն ունեցող հայերի համար: Համոզված եմ, որ հասարակական համագործակցությունը կհեշտացնի պատմական խնդիրների լուծումը:

Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայեւթուրքական սահմանի բացումը կողմերի համար: եւՈչ մի բացասական հետեւանք չի լինի: Կարծում եք, քանի՞ երկրներ կարող են պահպանել քինախնդրություն հարեւանների հանդեպ:

Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայեւթուրքական հարաբերությունների զարգացումը: եւԻնչպես նշել էի, արվեստի եւ քաղաքացիական հասարակության ոլորտներում հարաբերություններ արդեն գոյություն ունեն: Այնուամենայնիվ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը խիստ կարեւոր է հարաբերությունների հետագա զարգացման համար:

Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը /օրինակ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը/: եւԻհարկե, նման նախաձեռնությունները նպաստում են երկխոսությանը: Հայաստանի մշակույթի փոխնախարար ագիկ յուրջյանի վերաբերմունքը թուրք դիվանագետների նկատմամբ խոսուն էր հայերի համար: Իրադարձության ուղիղ հեռարձակմամբ եղբայրության ուղերձ ուղարկվեց Հայաստան:

Ի՞նչ եք կարծում` երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայեւթուրքական հարաբերությունների հաստատմանը: եւԴա չի խոչընդոտում հարաբերություններին:

Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը: եւԱյո, անպայման:

Ձեր կարծիքով 1915թ. Հայոց ցեղասպանաության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայեւթուրքական հարաբերությունների զարգացմանը: եւԴա խոչընդոտում է հարաբերություններին: Բայց այնուամենայնիվ, դա չի կարող շրջանցվել: Կարծում եմ, Հայաստանի կառավարության այդ մոտեցումը կարող է հաղթահարվել հայ հասարակության հետ լավ հարաբերություններ հաստատելու, դրական տպավորություն ստեղծելու միջոցով:

Ձեր կարծիքով ինչպիսի՞ն են եղել հայեւթուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ., ինչպիսի՞ դիրք են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում: եւՕսմանյան կայսրությունում հայերը զգալիորեն ներգրավված էին թե պետական, թե քաղաքացիական ոլորտներում: րական, ընդհանրապես մշակութային ոլորտի առումով, Ստամբուլը հայերի համար կարեւոր կենտրոններից էր:

Ձեր կարծիքով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայեւթուրքական հարաբերությունների վրա: եւՈւղղակի ազդեցություն կա: Եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, հայեւթուրքական հարաբերություններն անպայման կբարելավվեն:

Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայեւթուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումնների վրա: եւՀաշվի առնելով տարածաշրջանային առեւտրի ուղիները, ակնհայտ է, որ կա մեծ առեւտրային պոտենցիալ:

Կա՞ն արդյոք տարածաշրջանային հիմնահարցեր, որտեղ հայեւթուրքական շահերը համընկնում են: եւՍեւ ծով եւ Մերձավոր Արեւելք:

Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄեւին Թուրքիայի անդամակցությանը: եւԿարծում եմ, դա շատ դրական զարգացում կլիներ:

Ինչպե՞ս կանդրադառնա հայեւթուրքական հարաբերությունների վրա ԵՄեւին Թուրքիայի անդամակցությունը: եւԱնդամակցության դեպքում հետեւանքները դրական կլինեին:

Ի՞նչ եք կարծում` այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա «թշնամուե կերպար: եւ«Թշնամիե ձեւակերպումը չափազանց կոշտ է` Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները նկարագրելու համար: Սակայն նախապաշարումներ գոյություն ունեն:

Ձեր կարծիքով անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամուե կերպարից: եւԱյո, վճռականորեն:

Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայեւթուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: եւԴիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն անմիջապես: Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել