Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոն

Փետրվար 23,2008 00:00

\"\"Կազմակերպության կողմից պատասխանողի անունը` Գեորգի Վանյան, նախագահ

Ձեր կազմակերպության գործունեության ոլորտը. Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը գործում է վեցկողմյա` Աբխազիա-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ-Հարավային Օսեթիա-Հայաստան-Վրաստան եւ եռակողմ` Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան ձեւաչափերով, նախընտրելով քաղաքացիների առավել մասնակցությունն ու խաղաղարար նախաձեռնությունները` հասարակական երկխոսության ծավալման եւ բարիդրացիական հարաբերությունների վերականգնման համար: Այս ձեւաչափերում մենք տարածքային վեճերի խոսակցությունն ու ազգամիջյան առճակատումը փորձում ենք աստիճանաբար տեղափոխել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման հարթություն: Քաղաքացիների հնարավորինս ընդգրկուն շրջանակների մասնակցությամբ` փորձում ենք հնարավորինս կանխել, նվազագույնի հասցնել ազգամիջյան թշնամանքի սերմանումն ու քաղաքական շահարկումները եւ մեր հասարակություններում առկա բարիդրացիության պահանջը վերածել, ձեւակերպել երաշխավորված խաղաղության սոցիալական պատվերի:

Ինչպե՞ս եք գնահատում հայեւթուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը: եւ Հայեւթուրքական ո՞ր հարաբերությունների եւ ի՞նչ մակարդակի մասին է խոսքը, երբ մեր հարեւան Թուրքիան Հայաստանի Հանրապետության շարքային բազմաթիվ քաղաքացիների համար ընդամենը հանապազօրյա հաց վաստակելու հնարավորություն է, որը սակայն տրվում է… Ներողություն, այդ հնարավորությունը մեր քաղաքացիների կողմից յուրացվում է մաքառումի` զրկանքների, իրավունքների աղաղակող ոտնահարման, արժանապատվության սոսկալի տրորման, թափառաշրջության, լավագույն դեպքում` հոգնատանջ ուղեւորությունների եռապատկված աշխարհագրության ճանապարհով:

Տեսե՞լ եք արդյոք Թուրքիայում իր ապաստանը փնտրող՝ եսեւեեւով աշխատող եւ իրավապահից սրտի դողով թաքնվող ՀՀ քաղաքացուն: Կին ու տղամարդ, պատկառանքի հասած տարիքի ու երիտասարդ, դեռատի աղջնակ ու պատանի:

ԲագրատաշենեւՍադախլո, ԲավրաեւԺդանով հայեւվրացական եւ ՍարփիեւՍարփի, ՎալեեւՓոսոֆ վրացեւթուրքական սահմանային անցակետերում տառապող մեր հայրենակիցներին տեսել ե՞ք, նրանց հետ երբեւե շփվել, զրուցել ե՞ք արդյոք: Ձեր ասած այդ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ու դրա ՄԱԿԱՐԴԱԿԸ նրանց հետ քննարկե՞լ եք երբեւե: Նախադեպը չունեցող գերթանկ` ԵրեւանեւՍտամբուլեւԵրեւան չվերթի ուղեւորների հոծ բազմության մեջ եղե՞լ եք երբեւե Ստամբուլի օդանավակայանում` շիվար ու մոլոր, երբ միայն Աստված ու միայն չվերթատերը գիտե` թե ինչու եւ մինչեւ երբ է հետաձգված այդքա~ն թանկ ու այդքա~ն նվաստացուցիչ այդ չվերթը, երբ տեղեկատու ծառայության բարետես աղջիկը ներողամիտ ժպիտով ու տարակուսած հարցնում է` եԷրիվա՞նե, խղճահարությամբ լցված թոթվում ուսերը եւ շարունակ աջ ու ձախ տարուբերում գլուխը: Այս տառապանքն ու նվաստացումն ապրել ե՞ք երբեւե, այս մարդկանց հետ երբեւե քնարկել ե՞ք այդ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ու դրա ՄԱԿԱՐԴԱԿԸ: Տեղյա՞կ ենք մենք արդյոք, անկախության հռչակումից առայսօր Հայաստանի Հանրապետության քանի՞ քաղաքացիներ են մեկնել Թուրքիա եւ քանի՞սն են վերադարձել: Քանի՞սն են դեռ շարունակում իրենց գոյատեւման ապաստանը փնտրել Թուրքիայում: Ո՞նց: Ինչպիսի՞ պայմաններում: Ի՞նչ կարգավիճակով ու հեռանկարով:

իտե՞նք արդյոք, թե մեկ ամսվա կամ մեկ տարվա կտրվածքով քանի՞ Հայաստանի քաղաքացիներ են մեկնում Թուրքիա, քանի՞սն են վերադառնում: Կա՞ արդյոք Հայաստանի Հանրապետության վիճակագրությունն այս մասին: Որեւե մակարդակում երբեւե քննարկվե՞լ են այս հարցերը: Կա՞ արդյոք եւ ո՞րտեղ է հրապարակվել այս խայտառակ ողբերգության պատճառահետեւանքային վերլուծությունը: Պատճառների կանխարգելման եւ հետեւանքների վերացման ծրագիրն ու ժամանակացույցը կա՞: Ունե՞նք: Ուզու՞մ ենք ունենալ:

Այս խնդիրներն ու այս մարդկանց անմարդկային տառապանքները որեւեիցե մի կերպ, թեկուզ եւ աննշան ու մասնակի` հո՞ գն է արդյոք հայեւթուրքական եարդարե դատ ծավալող քաղաքական գործչի, օլիգարխի ու պետական այրի, նրանց երիտասարդական թեւերի ու սրանց դաստիարակող մանկավարժի, ազգամիջյան ատելություն սերմանող լրագրողի եւ եազգայինեւազատագրականե հողի վրա իր բարեկեցությունը կառուցողի` մարտնչող կարյերիստի:

Այս մարդկանց ճակատագիրն օրակարգայի՞ն է արդյոք` հայեւթուրքական երկխոսության պատրանքը ստեղծող կոնֆերանսմենների, մոնիթորիստների ու սեմինարիստների համար: Սրանց` թվարկածս այս բոլոր կառկառունների մտքին ու խղճին հասո՞ ւ են արդյոք այս մարդկանց անմարդկային դեգերումներն ու տառապանքները:

Հիմա,եւհարցնում եմ,եւ ո՞վ է այս մարդկանց թշնամին: Դեռեւս ապրող ու դեռ չնահատակված այս մարդկանց թշնամին ո՞վ է: Ասում ենք` թո՞ւրքը: Ներողամիտ ժպիտով եԷրիվա՞ նե շշնջացող թուրք աղջի՞ կը: Թե՞,եւ հարցնում եմ,եւ մեր ազգային պոռոտախոսությունն ու հայեւթուրքական սահմանին ծանր կողպեք դրած եազգայինեւազատագրականե գաղափարաբանությունը, այս գաղափարաբանության մարտնչող ստահակը:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները` երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում: եւ Չեմ կարծում թե Հայաստանի հետ հարաբերություններ ունենալու հարցը նախ եւ առաջ նշանակալի ու օրակարգային խնդիր է պաշտոնական Անկարայի համար: Դա շատ ավելի երկրորդական նշանակության հարց է, քան մենք պատկերացնում ենք կամ կարող ենք պատկերացնել: Այն ավելի շուտ հետեւանքով պայմանավորված հարց է, որի պատճառը Հայաստանում պետք է փնտրել: Հայաստանն ինքը չցանկացավ ու կանխավ մերժեց այդ հարաբերությունների հնարավոր հաստատումը. ով չի ընթերցել` թող ընթերցի, ով ընթերցել է` թող այս անգամ ավելի ուշադիր վերընթերցի ՀՀ անկախության մասին Հռչակագիրը: Այստեղ, այս հիմնարար փաստաթղթում, ներողություն, բայց Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնությունն ակնհայտ է: Սա մի կողմից: Խորհրդային Միության փլատակներից գործուղված` եՀարեւան պետությունների հետ խնդիրները կարգավորելուե կարգախոսով իշխանության եկած եքաղաքականե թիմն ու սրանց նվիրական գործի հավատավոր շարունակողները երկու տասնամյակի հասնող ժամանակահատվածում ոչ միայն չվերանայեցին իրենց եսկզբունքայինեւազգայինե ֆիդայությունն այս հարցում, ոչ միայն հարեւան պետությունների հետ չկարգավորեցին առկա խնդիրներն ու բարիդրացիության գործը գլուխ չբերեցին, ավելին, հայեւադրբեջանական չհայտարարված պատերազմով գրավեցին ու հիմնահատակ հողին հավասարեցրեցին Ադրբեջանի յոթ շրջանները…

Մինչ տասից ավելի տարիներ նախագահ ու արտգործնախարարից սկսած, լրագրողով ու սեմիինարիստով ավարտած` զբաղված էինք եազատագրվածի՞, թե գրավվածիե, եօկուպացվածի՞, թե զբաղեցվածիե շաղակրատանքով եւ առանձին վերցրած որեւե մեկիս մտքով անցա՞վ, որեւե մեկս բարձրաձայնե՞ց, արդյոք, որ սա, նոր ժամանակների այս բարբարոսությունն ըստ էության ոչ թե տարածքի ու աշխարհագրության հարց է, այլ առանձին վերցրած` առանձին շրջանի ողբերգություն, առանձին քաղաքի ողբերգություն, առանձին գյուղի ու բնակավայրի ողբերգություն… Առանձին ընտանիքի ու առանձին մարդու` առանձին ողբերգություն: Այս պարագայում պիտի կարողանանք, չէ՞, ենթադրել, պիտի կարողանանք, չէ՞, ըմբռնել, որ Հայաստանի հետ հարաբերություններ չունենալու հարցը շատ ավելի նշանակալի խնդիր կարող է լինել պաշտոնական Անկարայի համար, քան մենք պատկերացնում ենք: Սա էլ է, չէ՞, հետեւանքով պայմանավորված հարց, որի պատճառը մեր արարքում պիտի փնտրենք: Այս մեկն էլ մեկ այլ կողմից:

Երկու տասնամյակի հասնող ժամանակահատվածում Հայաստանը նորեն ձեւավորվող աշխարհում ոչ միայն չվերանայեց Անկախության մասին Հռչակագրում ամրագրած իր եսկզբունքայինեւազգայինե ֆիդայությունը, ոչ միայն խուլ ու օտարված մնաց աշխարհաքաղաքական սրընթաց զարգացունների գործընթացից, ավելին, այս հիմնարար փաստաթղթի ընձեռած կանաչ ճանապարհով` սփյուռքում գործող եՀայ դատիե գրասենյակները ստանձնեցին ՀՀ Արտաքին քաղաքականության գործառույթը` հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձնելով Արտաքին քաղաքականության անկյունաքար: Այս ամենի որպես տրամաբանական ավարտ, Հայաստանը բնականաբար սպասված ու հնարավոր գործոնից պիտի վերածվեր միջոցի, ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով երրորդ երկրների ձեռքին պիտի դառնար մահակ: Ու դարձա~վ մահակ, որպես խոչընդոտ Թուրքիայի` ԵՄ անդամակցության ճանապարհին: Սա էլ մյուս, կարծում եմ` գլխավոր կողմից:

Ձեր կարծիքով կա՞ տարբերություն Հայաստանի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ: եւՆերեցեք, բայց Հայաստանում որպես դիրքորոշում արտահայտող ձեւաչափի` ես մի քիչ այլ պատկերացում ունեմ, քան ձեւակերպված հարցի դասական իմաստն է եւ ընկալումը: Եթե չհաշվենք առանձին դեպքերն ու աննշան բացառությունները, Հայաստանում միասնական Դիրքորոշում ձեւակերպում եւ արտահայտում են` քաղաքական դիմությունն ու ընդդիմությունը, սփյուռքից կառավարվող եՀայ դատիե գրասենյակները (նաեւ որպես այդպիսին ձեւավորված եՌուսաստանի հայերի միությունըե)` իրենց գործուղված եւ տեղական նշանակության կոմիսարներով, օլիգարխիան, մամուլը, նոմենկլատուրային մտավորականությունը եւ դեպի այս օթյակը սերտաճող հասարակական կոմֆորմիստների միավորումները: Դիրքորոշում որպես այդպիսին` մեկն է, միակը` սրանցը: Այն ուզում եք պաշտոնական համարեք, ուզում եք եւ հասարակական` ցանկությունը Ձերն է: Իսկ այն, ինչն առհասարակ հասարակություն ենք պատկերացնում դասական իմաստով, մեր պարագայում դա օտարված մարդն է, որն իր առօրյա հացեւհանապազօրյա խնդիրն է լուծում ընդամենը` մեկը ավել, մեկը պակաս, որը Հայաստանում, որը արտերկրում: Այս մարդու կարծիքը յոթը կողպեքի տակ է: Կարդացեք

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել