Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մշակութային խճանկար

Փետրվար 23,2008 00:00

Լեգենդար «QUEEN»-ը՝ նոր կազմով

\"\"Հանրահայտ «Queen» ռոք-խումբը այս տարվա աշնանը առաջին անգամ համերգ կունենա նաեւ Ռուսաստանում՝ «Օլիմպիյսկի» համալիրում: Մոսկովյան համերգները խմբի եվրոպական համերգաշրջանի շրջանակներում են:

Հրավիրված մեներգչի կարգավիճակում է Փոլ Ռոջերսը, որը Ֆրեդի Մերկուրիի հետ համարվել է լավագույնը ռոքի պատմության մեջ, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ռոք խմբի վերամիավորումը, իրավամբ, համաշխարհային երաժշտական ինդուստրիայի գլխավոր իրադարձություններից է: Ինչ վերաբերում է «Queen»-ին, այն ինչպես աշխարհի ցանկացած անկյունում, այնպես էլ Մոսկվայում ամենասպասվածներից է: Աշխարհում չկա մարդ, որ ծանոթ չլինի նրանց արվեստին, մասնավորապես «We are the champions», «Bohemian Rhapsody», «We Will Rock You», «Show Must Go On», «Radio Gaga» եւ նրանց 10-նյակ այլ հիթերին: Խմբի լիդեր Ֆրեդի Մերկուրիի մահից հետո «Queen» լեգենդար բրիտանական խումբը 2005-ին որոշեց եվրոպական տուրնե անցկացնել: 1991-ին ՁԻԱՀ-ից մահացած Ֆրեդի Մերկուրիի տեղը խմբում, ինչպես վերը նշեցինք, կզբաղեցնի 55-ամյա Փոլ Ռոջերսը: Համերգներին կմասնակցեն նաեւ կիթառահար Բրայան Մեյը եւ թմբկահար Ռոջեր Թեյլորը:

Լոպեսը

երկվորյակ է ունեցել

Ըստ newsru.com-ի, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ նրա ամուսին Մարկ Էնթոնին ծնող են դարձել: Աստղը Նյու Յորքում երկվորյակ է ունեցել՝ տղա եւ աղջիկ: Նրանք 38-ամյա երգչուհու առաջնեկներն են, իսկ նրա 39-ամյա ամուսինն արդեն երկու որդի եւ մեկ դուստր ունի նախորդ ամուսնություններից: Նորածիններին մայրիկը որոշել է անվանել Մաքս եւ Էմմի: Այժմ նա գտնվում է Լոնգ Այլենդ բժշկական կենտրոնի շքեղ հիվանդասենյակում, որտեղ ոչ բոլոր բուժաշխատողները մուտք ունեն: Իսկ թե բալիկներն ում նման են՝ առայժմ չի երեւում:

Բեյոնսը կխաղա ֆիլմում

\"\"Երգչուհի, «Grammy»-ի 10-ակի մրցանակակիր Բեյոնս Նոուլսը առաջիկայում կկատարի լեգենդար բլյուզ երգչուհի Էտտա Ջեյմսի դերը «Cadillac Records» ձայնագրման ստուդիայի 40-ամյակին նվիրված ֆիլմում: Ըստ «Ռոյթերսի», համաձայն պայմանագրի՝ երգչուհին պարտավոր է 4 երգ գրել ֆիլմի սաունդ-թրեկի համար: Բացի Բեյոնսից, այդ ֆիլմում կնկարահանվի նաեւ ճանաչված դերասան Էդրիան Բրոուդին, որը կմարմնավորի «Chess Records» ստուդիայի հիմնադիր Լեոնարդ Չեսսին: Դառնալով Բեյոնսին, նշենք, որ իր դեբյուտային ալբոմը նա ձայնագրել է 1998-ին: Իսկ նրա «No no no» սինգլը ժամանակին զբաղեցրել է ամերիկյան եւ բրիտանական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները: Բեյոնսը առաջին սեւամորթ երգչուհին ու երկրորդ կինն է, որ արժանացել է Կոմպոզիտորների եւ հեղինակների ամերիկյան միության մրցանակին՝ «Տարվա փոփ երգի հեղինակ» անվանակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել