Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալ ռինգերում

Փետրվար 23,2008 00:00

\"\"Ռեֆերին ինֆարկտ է տարել

IBF-ի վարկածով մինչեւ 52, 163 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Դմիտրի Կիրիլլովի հետ չեմպիոնական գոտին վիճարկելու պարտադիր հավակնորդի կոչման համար Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի միջեւ կայացած մենամարտում ռինգի մրցավար, նորզելանդացի Լենս Ռեվիլլը ինֆարկտ է տարել: Այս մասին տեղեկացնում են արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցները:

Գորես-Դարչինյան մարտը կայացել էր փետրվարի 2-ին, Վիկի մրցակցի հարազատ Սեբու քաղաքում: Չնայած վանաձորցին բոլոր 12 ռաունդներում Գորեսի նկատմամբ բացահայտ առավելություն ուներ, սակայն ռեֆերիի թույլ տված կոպիտ սխալների, կողային մրցավարների կողմնակալ վերաբերմունքի պատճառով, որ հետեւանք էր հանդիսականի գործադրած բարոյահոգեբանական ճնշման, գրանցվել էր ոչ-ոքի:

Ռեվիլլն իր մտերիմ, ավստրալացի ճանաչված մրցավար Ջոն Մակտավիշին փոստով տեղեկացրել է, թե սեղանի առջեւ նստած մամուլն էր ընթերցում, մասնավորապես՝ իր հասցեին եղած քննադատությունը, երբ հանկարծ կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավ է զգացել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն ախտորոշել են ինֆարկտ:

Ռեվիլլը ընդունել է այդ մենամարտում իր սխալները, սակայն խոստացել է մոռանալ այդ մասին եւ քննադատությունը սրտին մոտ չընդունել, քանի որ «կյանքը շարունակվում է»,- տեղեկացնում է «boxingscene.

com»-ը:

Առաջատարների մեջ ենք

«BoxNews» ինտերնետային կայքն իր էջերում տեղադրել է այն երկրների վարկանիշային դասակարգման աղյուսակը, որոնք պրոֆեսիոնալ բռնցքամարտում աշխարհի չեմպիոններ եւ տարբեր վարկածներում բարձր տեղեր զբաղեցնող մարզիկներ ունեն:

2007 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ WBC, WBA, IBF, WBO եւ EBO վարկածներով տարբեր քաշային կարգերում ամենից շատ չեմպիոն՝ 15 հոգի, ունեցել է Ամերիկան: Լավագույն տասնյակում նրան հաջորդել են. Մեծ Բրիտանիա՝ 10, Մեքսիկա՝ 7, Ճապոնիա՝ 4, Ռուսաստան՝ 4, Ֆիլիպիններ՝ 4, Վենեսուելա՝ 3, Ուկրաինա՝ 3, Պուերտո-Ռիկո՝ 3, Գերմանիա՝ 3:

Իսկ միայն IBF-ի եւ WBO-ի վարկածներով կազմված հունվար ամսվա վարկանիշային ցուցակում Հայաստանը հայտնվել է 9-րդ հորիզոնականում: Այստեղ նույնպես առաջատարը ԱՄՆ-ն է: Այնուհետեւ գալիս են Ֆիլիպինները, Մեծ Բրիտանիան, Մեքսիկան, Ուկրաինան, Պուերտո-Ռիկոն, Ռուսաստանը, Հայաստանը եւ ՀԱՀ-ը:

Իր համար խրտվիլա՞կ է ընտրել

Ռուսաստանի մարզական դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ՝ 31-ամյա Վիկտոր Օգանովը անցած տարվա սեպտեմբերին կոլումբիացի Ֆուլխենսիո Զունիգեից իններորդ ռաունդում նոկաուտով կրած պարտությունից հետո ռինգ էր վերադառնալու փետրվարի 22-ին: Երեկ նա Ավստրալիայում հանդիպելու էր Թաիլանդի ներկայացուցիչ Անոնտ Դոնպրադիտի հետ, որը 24 տարեկան է: Հետաքրքիր է, որ բազմափորձ Օգանովը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ եւ միայն մեկում է զիջել մրցակցին: Մինչդեռ, նրա երեկվա հակառակորդը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է ընդամենը յոթ մարտ ու բոլորում էլ պարտվել է: Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է Վիկտոր Օգանովն ընտրել հենց Դոնպրադիտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել