Երեկ ՀՀ գլխավոր դատախազի արդեն նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը իր պաշտոնանկությունից հետո երկրորդ անգամ ելույթ ունենալով Ազատության հրապարակում՝ հայտարարեց, որ եթե ինքը մասնակցեր Սերժ Սարգսյանի հանրահավաքներին եւ իր պաշտոնեական դիրքը չարաշահեր հանուն նրա, ապա իրեն ոչ միայն չէին ազատի զբաղեցրած պաշտոնից, այլեւ գուցե նույնիսկ պաշտոնը կբարձրացնեին: «Բայց ոչինչ, ես այդ վշտին մի քանի օր կդիմանամ»,- ավելացրել է Գ. Ջհանգիրյանը: Ի դեպ, երեկ իր երբեմնի ղեկավարի օրինակին է հետեւել նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած քննիչ Սամվել Հովհաննիսյանը:
Կարդացեք