Երեկ Ազատության հրապարակում, հանրահավաքի ժամանակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ նախորդ օրը հանդիպել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ: Տեր-Պետրոսյանը գեներալ Մանվելի եւ նրան միացած եւս մեկ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի անունից հանրահավաքին տեղեկացրեց, որ «բանակի հրամանատարությունը՝ հանձինս Մ. Գրիգորյանի եւ Գ. Մելքոնյանի, հայտարարում են, որ իրենք՝ որպես բանակի փոխնախարարներ, կանգնած են իրենց ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին»: Սակայն ավելի ուշ պաշտպանության նախարարն ու փոխնախարարները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով «ընդդիմադիր քաղաքական գործիչներից եւ հատկապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից չօգտագործել մեր անունները եւ չտարածել սադրիչ հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»:
Կարդացեք