Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնական համագումար կլինի

Փետրվար 21,2008 00:00

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում իր կենտրոնատեղին ունեցող «Իսլամական մտքի թագավորական հիմնարկ» կազմակերպության տնօրեն, Հորդանանի իշխան Ղազի բըն-Մուհամեդը շնորհակալագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսին, հայտնում է «Նոյյան տապանը»:

«Իսլամական մտքի թագավորական հիմնարկը» 138 իսլամ ղեկավարների եւ մտավորականների ստորագրությամբ նամակ էր հղել քրիստոնյա հոգեւոր ղեկավարներին՝ համագործակցության նոր եզրերի որոնման հույսով: Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական գրով պատասխանել էր այդ նամակին, որում երկու կրոնների գործունեության շրջագիծը դիտարկել էր համապարփակ մոտեցմամբ եւ առհասարակ ընդգծել բոլոր կրոնների առջեւ ծառացող մարտահրավերներին միասնական ջանքերով դիմակայելու հրամայականը: Ինչպես նշվում է բըն-Մուհամեդի պատասխան նամակում, Վեհափառ հայրապետի արտահայտած տեսակետները «իմաստությամբ բանաձեւված են, հիմնված հասարակական արժեքների եւ սիրո վրա եւ միացյալ հանդիպումների նոր հորիզոններ են բացում քրիստոնյա-իսլամ համակեցության ու ամուր գործակցության շրջագծում՝ ի խնդիր առավել հասկացողության եւ հօգուտ երկու կրոնների հետեւորդների, որոնք միասնաբար երկրագնդի բնակչության կեսն են կազմում»:

Ինչպես հայտնում են Անթիլիասի մայրավանքից, առաջիկա ամսին քրիստոնյա-իսլամ արաբական հանձնախումբը կազմակերպելու է մեկօրյա համագումար, որում քննարկվելու է նաեւ վերոհիշյալ վավերագիրը: Որպես գլխավոր բանախոս՝ համագումարին հրավիրված է Վեհափառ հայրապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել