Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային խճանկար

Փետրվար 21,2008 00:00

Կոչում՝ Կիրկորովին

Ըստ «Ռիա-Նովոստիի», Ֆիլիպ Կիրկորովին օրերս շնորհվել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում: Մինչեւ վերջերս նա ՌԴ վաստակավոր եւ Չեչենական Հանրապետության ժողովրդական արտիստ էր: Ֆիլիպ Բեդրոսովիչը մեկնաբանելով նոր կոչումը՝ լրագրողներին ասել է. «Իհարկե, ես ուրախ եմ այս առիթով: Հաճելի է, որ ինձ այստեղ սիրում են եւ աշխատանքս գնահատվում է իմ հանրապետությունում: Ես միշտ ասել եմ՝ Ֆիլիպ Կիրկորովը մարդ է բուլղարական ազգանունով եւ ռուսական սրտով»: Ի դեպ, արտիստը պատահաբար է իմացել իրեն շնորհված կոչման մասին, նա այդ պահին ընկերների հետ զվարճանում էր: «Մեկ էլ նախագահականից զանգահարեցին ու հայտնեցին, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը նման հրամանագիր է ստորագրել, ապշեցի…Հետո տեսա, թե ինչքան ուրախ է ինձ համար Բասկովը»,- ասել է երգիչը ու հավելել, որ դա լավագույն նվերն է իր ծննդյան օրվա առիթով: Կիրկորովի 41-ը կլրանա այս տարվա ապրիլի 30-ին:

Նախագահը՝

երգչուհու հոլովակում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ազդեցիկ է ոչ միայն քաղաքականության մեջ: Նրա կերպարը հաճախ է ոգեշնչում ռուս արվեստագետներին, օրինակ՝ բոլորովին վերջերս Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտինների մասին նոր ֆիլմ նկարահանվեց՝ «Համբույր ոչ մամուլի համար» վերնագրով: Ալեքսեյ Վիշնայի «Լավը, լավը, լավը» տեսահոլովակը՝ տեղադրված ինտերնետում, գնալով ավելի շատ մարդիկ են դիտում: Քլիպն իրենից ներկայացնում է ինքնատիպ սլայդ-շոու՝ Պուտինի նկարներով ու Էնիո Մորիկոնեի երաժշտությամբ: «Մենք ստեղծել ենք առնական նախագահի կերպար, որը տարբերվում է բոլորից»,- հայտարարել են տեսահոլովակի հեղինակները: Գեղեցիկ Պուտինի գաղափարը իսկապես թողել է իր լուրջ հետեւանքները հատկապես կանանց վրա: Օրինակ, երիտասարդ երգչուհի Կայտկա Չեխովան էլ նրան իր «Կյանք» տեսահոլովակում է «տեղադրել»:

Գազմանովն ամուսնացավ

Վերջերս էկզոտիկ մի կղզում կայացել է երգիչ Օլեգ Գազմանովի շքեղագույն հարսանիքը: Ընտրյալը… երգչի սեփական կինն է՝ Մարինան, որին ճանաչում է արդեն 18 տարի, ուղղակի սիրահարները որոշել էին կրկին ամուսնանալ: Մարինան խոստովանել է, որ ամուսնական 18 տարիների ընթացքում Օլեգի հետ սիրել են իրար, ատել, հիասթափվել, ապրել ամեն տեսակ զգացողություն: «Մեկ էլ զգացի, որ լավ կին ու մայր լինելով, կամաց- կամաց դադարում եմ ամուսնուս համար կոկետուհի եւ խուլիգանուհի, կարճ ասած՝ սիրուհի լինել… Կեցաղը, ընտանեկան հոգսերը, առօրեականությունը սպանում են սերը, որը միշտ սուր զգացողությունների կարիք ունի: Դրա համար էլ որոշեցինք նորից ու նորովի ամուսնանալ, եւ եւս մեկ անգամ առիթ ընձեռել միմյանց սեր խոստովանելու»,- ըստ dni.ru-ի, հայտարարել է Մարինա Գազմանովան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել