Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԹԸ ՑՐԵԼՈՒՆ՝ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ

Փետրվար 21,2008 00:00

\"\"

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան աջակցող ուժերը երեկ Մատենադարանի մոտ իրենց նախաձեռնած հանրահավաքն ընդմիջեցին երթով, որն անցնելու էր Մաշտոցի պողոտայով եւ, ըստ էության, ավարտվելու էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ: Երթն անցավ առանց միջադեպերի, թեեւ ոստիկանությունն արդեն երեկ լուսադեմին էր սկսել պատրաստվել հասարակական ընդվզումներին: Բաղրամյան պողոտայում երեկ կանգնած էին սաղավարտավոր եւ մահակավոր ոստիկաններ: ԿԸՀ-ի մոտ էլ դրանց պակասը չէր զգացվում: Նրանք անգամ պատգարակներ էին բերել, թերեւս, վիրավորների համար: Ոստիկաններն ու ներքին զորքերի զինվորականները շղթայել էին ԿԸՀ-ն, իսկ շենքի ներսում եւ ետնամասում կային նաեւ Ղարաբաղից բերված «սպեցնազցիներ»: Այդտեղ էին հայրենի իրավապահ համակարգի ամենակարկառուն պաշտոնյաները՝ ՀՀ նորանշանակ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի գլխավորությամբ: Պարզվեց՝ իզուր, որովհետեւ երթն այդպես էլ իր ներկայությամբ չպատվեց ԿԸՀ-ին: Երթն ուղղվեց Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաքը շարունակվեց մինչեւ ուշ երեկո:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել