Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԴՎՅԱԼՆԵՐԸ

Փետրվար 20,2008 00:00

\"\"Երեկ ահազանգեր ստացվեցին խմբագրություն, որ մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի փողոցներում 30-40 արտասահմանյան մեքենաներ՝ «ջիփեր», «համմերներ» ու «մերսեդեսներ» են պտտվում՝ «Առաջ, Հայաստան» դրոշներով, եւ մարդկանց տներից հավաքում ու տանում են ընտրատեղամասեր:

Ինչպես հայտնի դարձավ «Առավոտի» թղթակցին՝ ավտոշարասյան տերերը երեքն էին՝ «Արման Օյլ» ընկերության նախագահ Արման Ամիրաղյանը, թաղային եւ քրեական հեղինակություններ՝ «Տէցի կրուգի» Լյովիկը, «Վստրեչի Ապերը»: «Առավոտի» տեղեկություններով, Արման Ամիրաղյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Վերջինս «դաբրո» ունի որոշակի քանակությամբ ավտոյուղերի ներկրման: Նախկին բանվորի արձանի հարեւանությամբ գտնվող նրա գրասենյակն էլ ծառայում է որպես Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ: «Տէցի կրուգի» Լյովիկը մի քանի տարի առաջ տեղի ունեցած «տէցի կրուգի» հայտնի դեպքերի գլխավոր դերակատարներից է: Իր քրեական հեղինակությամբ նրան չի զիջում «Վստրեչի Ապերը». վերջինիս մեքենայի վրա, մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ներքին մի «ռազբորկայի» արդյունքում, նռնակ էր նետվել: Այս «երեք հրացանակիրները» Շենգավիթ համայնքում ընտրախախտումների ապահովման գործն իրենց վրա են վերցրել: Ինչպես մեզ հետ զրույցում պատմում էին համայնքի բնակիչները, նրանք փետրվարի 1-ին էլ, երբ Սերժ Սարգսյանը Գարեգին Նժդեհի հրապարակում ընտրողների հետ էր հանդիպում, ավտոբուսներ էին տրամադրել եւ մարդկանց տեղափոխում էին հանդիպման: Իսկ երեկ նրանց պատկանող 30-40 արտասահմանյան մեքենաներից կազմված շարասյունը, որը այս վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն երեկո տեսել են «Արման Օյլ»-ում տեղակայված Սերժ Սարգսյանի շտաբի մոտ, մարդկանց տեղափոխում էր տեղամասեր:

Բնակիչները պատմում էին, որ Արման Ամիրաղյանը վերջին օրերին նաեւ բենզինի կտրոններ է բաժանել մարդկանց: Երեկ գումար էլ էին բաժանում: Թիվ 75 դպրոցում տեղակայված տեղամասի տարածքում ես ականատես եղա, թե Արման Ամիրաղյանն ինչ արհամարհանքով, սպառնալիքներով եւ հայհոյանքներով էր խոսում Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչների հետ՝ կոկորդ պատռելով, որ իրենք չեն թողնի «Սերժին մեկը անցնի»: Ի դեպ, Տավուշի մարզում մարդիկ արդեն ծանոթ են նրա, այսպես ասած, բարերարություններին: 2007-ի պատգամավորական ընտրություններում, երբ նա թիվ 40 ընտրատարածքում մրցում էր Հրանտ Վարդանյանի որդու՝ Միքայելի հետ, բավականին առատաձեռն գտնվեց ընտրակաշառքներ բաժանելու գործում՝ թե իր եւ թե ՀՀԿ-ի օգտին, եւ իր մրցակցին զիջեց 100 ձայնով միայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել