Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՆՏԱԺԻ ԼԵԶՎՈՎ ՄԻ՛ ԽՈՍԵՔ

Փետրվար 15,2008 00:00

\"\"

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Մեղրիում հայտարարեց, թե իրականում կա նախագահի երկու թեկնածու՝ ինքը եւ Սերժ Սարգսյանը. «Մնացյալ թեկնածուները, ովքեր մեզ չեն միացել, ինչպիսի հայրենասիրական ճառեր, ինչպիսի բարոյական սկզբունքներով էլ, քաղաքական նկատառումներով էլ արդարացնեն իրենց մասնակցությունը այս ընտրություններին, նրանք բոլորը լծված են Սերժ Սարգսյանի սայլին: Եվ այդ թեկնածուների շարքը սպառնում է համալրել նաեւ Արթուր Բաղդասարյանը: Հիմա ինչ կուզենա ասի՝ եթե չի միանում այս շարժմանը, Արթուր Բաղդասարյանը կատարում է դավաճանություն: Եվ նա օգնում է Սերժ Սարգսյանին»: ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռ/կ-ին ասաց. «Դատապարտում եմ շանտաժի լեզվով խոսելը եւ քաղաքական մրցակիցներին պիտակավորելը: Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել՝ ով ինձ չի միանում, ուրեմն դավաճանություն է անում: Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել՝ ով ինձ չի միանում, ուրեմն Սերժի կամ Ռոբերտի հետ է: Բայց ես դա առայժմ չեմ անում եւ կոչ եմ անում դադարեցնել նման գործելաոճը»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել