Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կսատարեն Սերժ Սարգսյանին

Փետրվար 14,2008 00:00

Քանի որ ցանկանում են ապրել բարեկեցիկ ու քաղաքակիրթ երկրում

Հայրենակցական միությունների 327 անդամ երեկ հրավիրված նիստում առանց դեմ եւ ձեռնպահ ձայների որոշեց՝ այս տարվա նախագահական ընտրություններին սատարել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նախքան հայտարարությունը՝ դահլիճում հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը:

Միաբանության գործադիր տնօրեն Անդրանիկ Արշակյանի ներկայացմամբ, Սերժ Սարգսյանին սատարելու որոշումն իրենք կայացրել են դեռեւս 2 օր առաջ. «Հաշվի առնելով հայրենակցական միությունների ճնշող մեծամասնության արդեն կայացրած ինքնուրույն որոշումները եւ փետրվարի 11-ի նիստում կայացրած մեր որոշումը, մենք առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ սատարելու ենք Սերժ Սարգսյանին»: Նրա ելույթից հետո որոշ հայրենակցական միությունների ներկայացուցիչներ ելույթ ունեցան՝ բացատրելու, թե ինչո՞ւ են ընտրել հենց այս թեկնածուին:

«Շիրակ» հայրենակցական միության նախագահի խոսքերով, իրենք որոշել են սատարել այս թեկնածուին, քանի որ «նրա ներդրումը մեծ է հայոց պետականության եւ ազգային բանակի կայացման գործում»: Ըստ նախագահի, «Թեկնածուի առաջարկած նախընտրական ծրագիրն էապես տարբերվում է մնացած թեկնածուների ծրագրերից: Ս. Սարգսյանի ծրագրում նշված է, թե որ ոլորտը ինչպես կարելի է զարգացնել, եւ հատկապես գրավիչ է այն, որ նրան սատարում են մեր հասարակության լայն շերտերն ու քաղաքական ազդեցիկ ուժերը: Մենք ցանկանում ենք ապրել խաղաղ, բարեկեցիկ ու քաղաքակիրթ Հայաստանում, առանց ներքին եւ արտաքին ցնցումների, դարաբաղյան հարցը լուծված տեսնել, իսկ այս ամենի երաշխիքը մեզ տալիս է Սերժ Սարգսյանը: Ուստի՝ Առա՛ջ, Հայաստան»:

«Արցախ» հայրենակցական միության անունից էլ խոսեց Համլետ Հարությունյանը: Նրա խոսքերով՝ այս ընտրությունների ժամանակ կարծես չարի եւ բարու պայքար լինի. «Բարի դաշտը մեր նախընտրած թեկնածուն է, որ իր քարոզարշավն անց է կացնում հանգիստ ու հավասարակշռված, իսկ մյուսը կողմը նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որ լցված է չարությամբ, իսկ այդ չարությունը կբերի նրան, որ մենք հերթական անգամ կկորցնենք մեր պետականությունը»:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախագահ, «Տավուշ» հայրենակցական միության անդամ Թամարա Պողոսյանն էլ ավելացրեց, որ մենք, որպես ժողովուրդ, պետք է կարողանանք կատարել մեր պարտքը՝ մեր պետականության կայացման գործում. «Այդ ժողովուրդը մենք ենք, ամեն մեկս: Մենք այժմ պատվով սկսել ենք մեր միասնականություն լինելու հաղթարշավը, պատվով էլ ավարտենք դա, իսկ եթե մինչ այժմ կորուստներ ենք ունեցել, դրանք եղել են մեր չմիավորված լինելու պատճառով: Հիմա էլ ինձ թվում է, որ արդեն իսկ ի հայտ եկած վրեժի ու չարության ալիքը կգա ու մեր տները կքշի- կտանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել