Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱՎԱՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ ԵՆ ՄԻԱՍԻ՞Ն

Փետրվար 13,2008 00:00

\"\"

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, թե դատախազությանը հաջողվել է հայտնաբերել ոչ մի տեղ չգրանցված եւ հարկեր չմուծող մարմնավաճառության մի որջ: Այն, ըստ գլխավոր դատախազի, հանգստյան տուն է՝ Մալաթիայի տոնավաճառի հարեւանությամբ, «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկայի տարածքում, որի տնօրենն է օրերս ձերբակալված Շմավոն Գալստյանը՝ ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն. կամավորականների միավորում» հ/կ-ի նախագահ Հակոբ Հակոբյանի ընկերն ու հարեւանը, եւ որը պայմանագիր ունի Հ. Հակոբյանի հետ՝ հիշյալ տարածքը անժամկետ ու անհատույց վարձակալելու մասին: Այս քրգործն անուղղակիորեն, բայց, ըստ էության, պաշտոնապես փորձ արվեց կապել ԱԺ պատգամավորի անվան հետ: Երեկ մի պահ անգամ տեղեկություններ էին տարածվել, թե նրան կավատության մեղադրանք է առաջադրվել: Ինքը՝ Հ. Հակոբյանը, անդրադառնալով այս քրգործի մեղադրանքներին՝ «Առավոտին» ասաց. «Եթե ես արել եմ դա, ապա մենք Աղվան Հովսեփյանի հետ միասին ենք արել, թե չէ՝ ես ո՞վ էի, որ առանց «կրիշա»՝ դրանով զբաղվեի: Մյուս կողմից, այդ քրգործը ինձ հետ կարող է առնչվել նույնքան, որքան Ա. Հովսեփյանի, որովհետեւ Շ. Գալստյանը նրա ընկերն էլ էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել